Աբու Դաբիում սկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ օրը Միխայիլ Գալուստյանը ներառվել է Ուկրաինայի ԳՌՈՒ–ի տվյալների բազայում Ադրբեջանցիները մասնագետների թագուհի Թոմիրիսին ներկայացնում են որպես Ադրբեջանի առաջին կին կառավարիչ, սակայն իրականությունն այլ է Նոյեմբերի 11. Օրվա խոսք Ուկրաինական անօդաչուները խոշոր հարձակում են իրականացրել Լենինգրադի մարզում Ապոկալիպսիս Կրամատորսկում. Սարսափելի կարմիր երկինք ռուսական հարձակումից հետո Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել նաեւ Ուկրաինայի սննդի արդյունաբերության օբյեկտներին. Ուկրաինական ԳՌՈՒ Axios. Ամերիկացի միջնորդները շաբաթներ շարունակ փորձում էին համոզել Պուտինին՝ վերադառնալ բանակցություններին «Հրապարակ». ՌԴ-ի հակաքայլը. Հայաստանին ոչ թե կհեռացնեն ՀԱՊԿ-ից, այլ կզրկեն ձայնի իրավունքից Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար 2027 թվականի բյուջեով նախատեսվել է 2 միլիարդ դրամ

Տնտեսություն

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 2 մլրդ դրամ։ Եթե աշխատանքներն ընթանան նախատեսվածից արագ, ֆինանսավորումը կավելացվի։

 

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

 

Նրա խոսքով՝ Կառավարությունը Երևանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն ունի, որ «Աջափնյակ» կայաւրանի շինարարական աշխատանքների ծավալների կամ ընթացքի արագացման դեպքում լրացուցիչ միջոցներ կհատկացվեն։

 

«Մեր կարծիքով՝ հաջորդ տարվա համար 2 մլրդ դրամից ավելի նախատեսելը իրատեսական չէր լինի։ Այդ գումարը հատկացրել ենք այն հաշվարկով, որ եթե հաջողություն ունենանք, և աշխատանքները նախատեսվածից ավելի արագ ընթանան, լրացուցիչ գումարներ կավելացնենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ առանձին ծրագրերով միջոցներ են նախատեսվում նաև մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման և զարգացման համար։

 

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Երևանի մետրոպոլիտենը պետական ենթակառուցվածք է, որը կառավարման նպատակով հանձնված է Երևանի քաղաքապետարանին, իսկ Կառավարությունը նաև սուբսիդավորում է ուղևորափոխադրումները։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ