Այս ուղղությամբ ներկայումս աշխատում եմ Հունգարիայից և Նիդերլանդներից. Հայկ Դերզյան Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան Ազգը ռեզինից չէ, ինչպես եւ Երեւանի փողոցները. Քաղաքապետարանը կրկին ձախողեց Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահացել է Ինչպես աֆրոհայուհին դարձավ պետերբուրգյան նորաձեւության ցուցադրության դեմքը ԱՍՈՒԼԻՍ․ ԲԱՆԿԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆ, ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, Ո՞վ է հյուսում, Ո՞վ է զոհ դառնում, Ո՞վ է պատասխան տալու ՌԴ փոխարտգործնախարար․ Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Այս ուղղությամբ ներկայումս աշխատում եմ Հունգարիայից և Նիդերլանդներից. Հայկ Դերզյան

Մոտ մեկ ամսից հանրության դատին կներկայացնեմ Երևան քաղաքում խցանումները հնարավորինս նվազեցնելու և քաղաքային կառավարման գործընթացներն ավելի արդյունավետ դարձնելու առաջարկների փաթեթ։

 

Ակնկալում եմ, որ Երևանում տրանսպորտային խնդիրներով, կայանատեղիների կազմակերպմամբ և ճանապարհային երթևեկությամբ հետաքրքրված քաղաքացիներն ու մասնագետները ակտիվորեն կներգրավվեն քննարկմանը և կկիսվեն իրենց դիտարկումներով ու առաջարկներով։

 

Խնդրի կարգավորումը կամ գոնե մեղմացումը բխում է հասարակության տարբեր խմբերի շահերից՝ ուսումնական հաստատություններ և աշխատավայրեր հասնող քաղաքացիներից մինչև տաքսու վարորդներ, բիզնեսի ներկայացուցիչներ, առաքման ծառայություններ իրականացնողներ և բազմաթիվ այլ խմբեր։

 

Այս ուղղությամբ ներկայումս աշխատում եմ Հունգարիայից և Նիդերլանդներից ավագ գործընկերներիս և ոլորտային մասնագետների հետ։

 

Վստահ եմ, որ Երևան քաղաքի զարգացմանն ուղղված ցանկացած լուրջ նախաձեռնություն պետք է հիմնված լինի մասնագիտական փորձի, տվյալների, միջազգային լավագույն փորձի և, ամենակարևորը, հենց երևանցիների կարծիքի վրա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ