Ինչպես աֆրոհայուհին դարձավ պետերբուրգյան նորաձեւության ցուցադրության դեմքը ԱՍՈՒԼԻՍ․ ԲԱՆԿԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆ, ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, Ո՞վ է հյուսում, Ո՞վ է զոհ դառնում, Ո՞վ է պատասխան տալու ՌԴ փոխարտգործնախարար․ Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Նոյեմբերի 9. Օրվա խոսք Ձմեռ պապի գնացքը գիշերը շրջագայեց Մոսկվայով և մեկնեց իր ամանորյա երթուղով (Տեսանյութ) Համ հայտարարում են՝ չունեն Ղարաբաղի մասին որևէ օրակարգ, համ էլ դեմ են, որ հղումը դուրս գա Սահմանադրությունից Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է Պուտինի հետ դեկտեմբերին հանդիպման հնարավորության մասին Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի Եվրոպայում պատրաստ են փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ, եթե ռուսական սառեցված փողերը ստանան

Բաղայի. Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվորականները չեն տեղակայվի «Թրամփի ուղու» երկայնքով

Միջազգային

Հայկական կողմը իրանցի գործընկերներին հավաստիացրել է, որ «Թրամփի ուղու» իրականացման շրջանակում ամերիկյան զինվորականներ չեն տեղակայվի այդ տարածքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ հայկական կողմը նաև հավաստիացրել է, որ նախագծի իրականացումը չի հանգեցնի տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության, իսկ շինարարա

«Մեզ ասացին, որ այս նախագծի իրականացումը ոչ մի կերպ չի հանգեցնի տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխության, շինարարական աշխատանքները կիրականացվեն հայկական ընկերությունների կողմից, իսկ ամերիկյան զինվորականները չեն տեղակայվի այդ տարածքում»,- ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։

Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը չի կարող անտեսել օտարերկրյա ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հնարավոր ապակառուցողական գործողությունների ռիսկերը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ