ՌԴ փոխարտգործնախարար․ Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Նոյեմբերի 9. Օրվա խոսք Ձմեռ պապի գնացքը գիշերը շրջագայեց Մոսկվայով և մեկնեց իր ամանորյա երթուղով (Տեսանյութ) Համ հայտարարում են՝ չունեն Ղարաբաղի մասին որևէ օրակարգ, համ էլ դեմ են, որ հղումը դուրս գա Սահմանադրությունից Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է Պուտինի հետ դեկտեմբերին հանդիպման հնարավորության մասին Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի Եվրոպայում պատրաստ են փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ, եթե ռուսական սառեցված փողերը ստանան Թրամփը հայտարարեց Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Ձեզ խելոք պահեք, թե չէ հաջորդ կիրակի կարող է ավելի բարկացած լինեմ ուրիշ մանրամասներ էլ հիշեմ

ՌԴ փոխարտգործնախարար․ Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա

Միջազգային

Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պանկինը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։

«Մենք Երևանին դուրս չենք թողնում մեր համագործակցության շրջանակից՝ հայ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։

Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք նկատում, – ընդգծել է Պանկինը։ – Ավելի շուտ՝ հակառակը. կրկին ակնհայտ են ընդունվող որոշումների համար պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձերը»,-ասել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ