Արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք ու... պարտված․ Արա Պողոսյան Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար ձյան և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր խոշորացված համայնք, գյուղ Եղեգիս Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ 5000 դոլարի սպանության պատվեր. 2 թիրախ և անհայտ պատվիրատու Ֆինանսական աստղագուշակ՝ 2026 թվականի նոյեմբերի համար Եվրոպացիները գնալով հոգնում են Ուկրաինայում պատերազմից և հակված են խաղաղության՝ տարածքային զիջումներով. Le Monde Ֆրանսիայի արտգործնախարար. Եվրոպան կմասնակցի Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին

Արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք ու... պարտված․ Արա Պողոսյան

Ներքաղաքական
«Ճի՞շտ եմ հասկանում, որ սկսվել է «Ո‘չ»-ի արշավ։ Եթե` այո, ապա տխրեցնեմ` արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք, ու... պարտված։ Պատմեմ 2015-ի մեր փորձից, որտեղ նաև Արմեն Գրիգորյանն էլ էր «Ոչ»-ի ճամբարի ավանգարդում։
 
«Ոչ»-ի ճամբարը հանրաքվեի լեգիտիմ կողմի ապահովման համար կարևոր բաղադրիչ է, որտեղ «Այո» և «Ոչ» քարոզողները պետք է ստեղծեն մրցակցային պայմաններ հասարակության տեղեկատվության ստացման իրավունքի ֆորմալ կողմի ապահովման համար։ Այն պայմաններում, երբ իշխանության համար դա կենսական հարց է, նա կգործադրի ամեն ինչ, հաջողության հասնելու համար, այդ թվում կեղծ «հեղաշրջումներ» հրահրելու և հավելյալ ճնշում գործադրելու համար։ Իշխանությունները մոբիլիզացնելու են ամբողջ վարչական ռեսուրսը, ՏԻՄ-երում հաղթանակները ևս միտված են դրան։ Վախի (պատերազմով սպառնալիքը) և ահաբեկման (քրեական գործեր հարուցելը, ցուցադրական ձերբակալությունները) մթնոլորտը հավելյալ ազդեցություն է «Այո»-ի հաղթանակի համար։ Ուստի` արդարության և հավասար հնարավորությունների բացակայության պայմաններում դուք պարտված եք արդեն։ Եվ ձեր այսօրվա «Ոչ»-ի քարոզը ծառայելու է հենց «Այո»-ի օրակարգին։
 
Մյուս կողմից` հեղափոխության համար այսօր ես չեմ տեսնում անհրաժեշտ են նախապայմանների բավարար առկայություն, դրա համար չկա անհրաժեշտ սոցիալական հենարան, և սոցիալական բողոքի այնպիսի թեմա, որն հավասարապես վերաբերվում է բոլոր շերտերին։ Փողոցի միջոցով իշխանափոխության համար կար հնարավորություն հունիսի 7-ից սկսած, սակայն պահն արդեն կորսված է, հանրային ոգևորությունը և վստահության մակարդակը էապես նվազել է... հետևաբար, ինչքան կուզեք, նեղացեք, բայց ես չեմ պատրաստվում հույսեր ներշնչել, երբ տեսնում եմ հակառակը։ Ժամը առավոտյան 9։00-ից երեկոյան 18:00-ն քաղաքականությամբ զբաղվելով երբեք չեք կարող քաղաքական արդյունք գրանցել, այլ պետք է ապրել դրանով, այլ կերպ չի լինում», - գրել է քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ