ՌԴ ԱԳՆ. Կալինինգրադի շրջափակումը ուղիղ կատաստրոֆայի ճանապարհ կլինի Կիևի բնակիչները կարող են քշել Ուկրաինայի կառավարությունը էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով Politico. Եվրոպացի առաջնորդների՝ Պուտինի հետ երկխոսություն հաստատելու փորձը պառակտում է առաջացրել դաշնակիցների շրջանում Աբու Դաբիի բանակցությունները կանցկացվեն առանց Եվրոպայի. Կրեմլ Ռուբիո. Վաշինգտոնը դեռևս համաձայնության չի եկել եվրոպական նոր անվտանգության ճարտարապետության շուրջ Թուրքիայի հետախուզության ղեկավար. Ծրագրվում է Վենսի և Ռեզայիի հանդիպումը ԱՍՈՒԼԻՍ․ ԲԱՆԿԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆ, ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, Ո՞վ է հյուսում, Ո՞վ է զոհ դառնում, Ո՞վ է պատասխան տալու Այս ուղղությամբ ներկայումս աշխատում եմ Հունգարիայից և Նիդերլանդներից. Հայկ Դերզյան Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան

Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը

Ներքաղաքական

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի բոլոր մզկիթներին կոչ է արել ավելի ակտիվորեն մասնակցել սոցիալական խնդիրների լուծմանը և նպաստել էներգառեսուրսների խնայողությանը, հայտնում է Tasnim-ը։

Ըստ նրա, գազի և էլեկտրաէներգիայի խելամիտ սպառումն անհրաժեշտ է արդյունաբերության անխափան աշխատանքն ապահովելու համար։

Ինչպես հայտնում է գործակալությունը, Փեզեշքիանն այս կոչով հանդես է եկել շաբաթ երեկոյան՝ Թեհրանի հարավում գտնվող մզկիթ այցելության ժամանակ։

Նախագահը նշել է, որ Իրանում շուրջ 80 հազար մզկիթ կա, որոնք կարող են դառնալ տեղական խնդիրների լուծման կարևոր կենտրոններ։ Դրա համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է բնակիչներին ավելի ակտիվորեն ներգրավել հանրային նախաձեռնություններում և զարգացնել համագործակցությունը «Բասիջի» ուժերի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված կամավորական կազմավորումների հետ։

Փեզեշքիանն ընդգծել է, որ մզկիթների աշխատանքի համակարգումը մշակութային, կրոնական և հասարակական կազմակերպությունների հետ թույլ կտա ավելի արդյունավետ արձագանքել այն բազմաթիվ մարտահրավերներին, որոնց բախվում են տեղական համայնքները։

Պետության ղեկավարն առանձին կոչ է արել մզկիթներին վառելիքի և էներգիայի խնայողաբար օգտագործման օրինակ ծառայել՝ հատկապես տարվա ցուրտ եղանակին։ Նա նշել է, որ գազի արդյունահանման խափանումներն ավելի են մեծացնում էներգառեսուրսների խնայողության անհրաժեշտությունը։

Փեզեշքիանի համոզմամբ, էներգիայի սպառման կրճատմանը բնակչության մասնակցությունը սկզբունքային նշանակություն ունի արդյունաբերական ձեռնարկություններին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների սահմանափակումները կանխելու համար։ Նման խափանումները կարող են վնաս հասցնել արտադրությանը և բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ