Ինչպես աֆրոհայուհին դարձավ պետերբուրգյան նորաձեւության ցուցադրության դեմքը ԱՍՈՒԼԻՍ․ ԲԱՆԿԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆ, ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, Ո՞վ է հյուսում, Ո՞վ է զոհ դառնում, Ո՞վ է պատասխան տալու ՌԴ փոխարտգործնախարար․ Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Նոյեմբերի 9. Օրվա խոսք Ձմեռ պապի գնացքը գիշերը շրջագայեց Մոսկվայով և մեկնեց իր ամանորյա երթուղով (Տեսանյութ) Համ հայտարարում են՝ չունեն Ղարաբաղի մասին որևէ օրակարգ, համ էլ դեմ են, որ հղումը դուրս գա Սահմանադրությունից Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է Պուտինի հետ դեկտեմբերին հանդիպման հնարավորության մասին Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի Եվրոպայում պատրաստ են փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ, եթե ռուսական սառեցված փողերը ստանան

Ղազախստանի նախագահը նույնպես շնորհավորել է Ալիևին Արցախի օկուպացիայի առթիվ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական հեռագիր է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Հաղթանակի օրվա» առթիվ. այսօր նշվում է Արցախի օկուպացիայի վեցերորդ տարելիցը, որի հետևանքով Արցախը պատմության մեջ առաջին անգամ զրկվեց իր ողջ հայ բնակչությունից։

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությանհամաձայն, Տոկաևն ընդգծել է «այս տարեթվի առանձնահատուկ նշանակությունն ադրբեջանական պետականության պատմության մեջ և դրա կարևորությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ու կայունության ամրապնդման համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների»։

«Ղազախստանի նախագահը բարձր է գնահատել ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում ևս կամրապնդվեն՝ ի բարօրություն երկու ժողովուրդների», - ասվում է Տոկաևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ