Ինչպես աֆրոհայուհին դարձավ պետերբուրգյան նորաձեւության ցուցադրության դեմքը ԱՍՈՒԼԻՍ․ ԲԱՆԿԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆ, ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, Ո՞վ է հյուսում, Ո՞վ է զոհ դառնում, Ո՞վ է պատասխան տալու ՌԴ փոխարտգործնախարար․ Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Նոյեմբերի 9. Օրվա խոսք Ձմեռ պապի գնացքը գիշերը շրջագայեց Մոսկվայով և մեկնեց իր ամանորյա երթուղով (Տեսանյութ) Համ հայտարարում են՝ չունեն Ղարաբաղի մասին որևէ օրակարգ, համ էլ դեմ են, որ հղումը դուրս գա Սահմանադրությունից Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է Պուտինի հետ դեկտեմբերին հանդիպման հնարավորության մասին Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի Եվրոպայում պատրաստ են փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ, եթե ռուսական սառեցված փողերը ստանան

Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմը նախկինում Ադրբեջանին «սպառնացել է» նոր պատերազմով՝ խոստանալով վերցնել նոր տարածքներ

Ալիևը «Հաղթանակի օրվա» ուղերձում հայտարարել է, որ հայկական կողմ Ադրբեջանին «սպառնացել է» նոր պատերազմով:

«Հայկական կողմն անընդհատ սպառնում էր մեզ։ Նրանք նոր տարածքների համար նոր պատերազմով էին սպառնում, փորձում էին վիրավորել մեր արժանապատվությունը՝ հայտարարելով, թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Մենք այդ հայտարարություններին պատասխանեցինք մարտի դաշտում, որտեղ բոլորն ակնառու տեսան, թե ով ինչ արժե»։

Նա հոխորտացել է, թե իբր ադրբեջանական բանակում դասալիքներ չեն եղել։

«Նոյեմբերի 8-ին Շուշիի ազատագրումը, որն այսօր մենք նշում ենք որպես Հաղթանակի օր, փաստացի կանխորոշեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ելքը։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը»,-ասել է Ալիևը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ