Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը Նորավանքում մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ COVID-19-ի, գրիպի և այլ շնչառական վարակների ախտանշանները կարող են համընկնել Ղազախստանի նախագահը նույնպես շնորհավորել է Ալիևին Արցախի օկուպացիայի առթիվ 11։11. Ի՞նչ է ուզում ճակատագիրը մեզ ասել, կրկնվող թվերի օրը Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմը նախկինում Ադրբեջանին «սպառնացել է» նոր պատերազմով՝ խոստանալով վերցնել նոր տարածքներ ՀՐԱՏԱՊ․ Տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Մենք չգիտենք, թե ում ոտքերի տակ է նա ընկել. Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան Գլխուղեղի ուռուցքի առաջին 10 նշանները, որոնց մասին պետք է յուրաքանչյուրն իմանա Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է

Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և օրվա պատասխանատու վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը։

Վթարի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սիսակ Հայրապետյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սվետլանա Ա.-ի անունով և ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդն էլ նա է եղել։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ