Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ 5000 դոլարի սպանության պատվեր. 2 թիրախ և անհայտ պատվիրատու Ֆինանսական աստղագուշակ՝ 2026 թվականի նոյեմբերի համար Եվրոպացիները գնալով հոգնում են Ուկրաինայում պատերազմից և հակված են խաղաղության՝ տարածքային զիջումներով. Le Monde Ֆրանսիայի արտգործնախարար. Եվրոպան կմասնակցի Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին ԱՄՆ-ն առաջարկել է, որ Եվրոպան վերադառնա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի ձևաչափին. The Washington Post Ով է Բաղրամյան փողոցում սպանված 29-ամյա տղան․ Armlur.am Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Բուք, սառնամանիք. Ինչ է կատարվում մարզերում Ձմեռը թակեց Երևանի դուռը

ՀՐԱՏԱՊ. Բազմիցս փորձել է ինքնասպանություն գործել. Բացառիկ մանրամասներ Խորխոռունու գործով

Հանդիպում

Դեռեւս ամիսներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ 1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանը ձերբակալվել է ՌԴ-ում։
Ինչ է զարգացումներ են տեղի ունեցել այս ամիսների ընթացքում, մո՞տ է  արդյոք աղմկահարույց սպանության բացահայտումը «Իրավունքին» բացառիկ մանրամասներ է ներկայացրել Նարիմանյանի ՀՀ-ի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը.

- Նախ պետք է արձանագրեմ, որ այս պահին սպանության բացահայտման հեռանկարի վերաբերյալ որևէ վերջնական գնահատական տալը վաղաժամ է։ Սակայն կարող եմ վստահաբար ասել, որ գործի քննության ընթացքում կան մի շարք էական հանգամանքներ, որոնք, մեր համոզմամբ, պատշաճ և ամբողջական քննության կարիք ունեն։Խնդրի առանցքը միայն այն չէ, թե ով է ենթադրյալ հանցագործը, այլև այն, թե արդյոք քրեական վարույթի շրջանակներում ստուգվել են բոլոր այն հանգամանքները, որոնք կարող են բացահայտել իրականությունը և բացառել անմեղ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը։Նարիմանյանի կինը՝ ինչպես անձամբ, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում իր ներկայացուցչի՝ փաստաբանի միջոցով, բազմիցս դիմել է ՌԴ գլխավոր դատախազությանը՝ ամուսնու արտահանձնման գործընթացն արագացնելու խնդրանքով։ Ստացված պատասխանները, ըստ էության, նույնաբովանդակ են՝ հարցը գտնվում է ստուգման փուլում, և ստուգումը դեռևս ավարտված չէ։Նարիմանյանի կինը դիմել է նաև ՀՀ դատախազություն, որի արդյունքում ՀՀ դատախազությունը համապատասխան հարցմամբ դիմել է Ռուսաստանի Դաշնության դատախազությանը։Մեզ համար մինչ օրս անհասկանալի է, թե որն է արտահանձնման գործընթացի ձգձգման իրական պատճառը։ Մեր գնահատմամբ՝ այդ գործընթացում առկա չեն այնպիսի ակնհայտ իրավական կամ փաստական բարդություններ, որոնք կարող էին արդարացնել այսքան երկարատև անորոշությունը։Միաժամանակ, եթե արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերի կամ դրանց պատշաճ ձևակերպման հետ կապված խնդիրներ լինեին, ակնկալելի էր, որ ռուսական կողմը այդ մասին հստակ կտեղեկացներ՝ մատնանշելով համապատասխան խոչընդոտները։ Մինչդեռ ստացվող պատասխաններում նման հանգամանքներ չեն նշվում։Իրավիճակն աստիճանաբար ավելի մտահոգիչ է դառնում նաև այն պատճառով, որ հիմնական քրեական վարույթից անջատված մասով դատական քննությունն արդեն ընթանում է, և գործն առաջ է շարժվում դեպի դատական ակտի կայացում։ Մինչդեռ մեր համոզմամբ՝ այդ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք ապացույցներ և տեղեկություններ անմիջականորեն առնչվում են Նարիմանյանի ու նրա կնոջ ցուցմունքներին։Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ այդ ցուցմունքները վերաբերում են նաև ենթադրյալ ճնշումների, նվաստացուցիչ վերաբերմունքի և ապօրինի եղանակներով ցուցմունքներ կորզելու փաստերին։ Դրանց ստուգումը կարող է էական նշանակություն ունենալ ոչ միայն Նարիմանյանի, այլև անջատված վարույթով մեղադրվող անձանց արարքներին տրվող իրավական գնահատականի համար։Մեր դիրքորոշումն այն է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի քրեական գործի մի հատվածով դատական քննությունն ավարտվի՝ առանց մյուս՝ անմիջականորեն առնչվող հանգամանքների լիարժեք և օբյեկտիվ ստուգման։Առանձնահատուկ ծանրությամբ պետք է անդրադառնամ նաև Նարիմանյանի անձնական վիճակին։ Դեռևս, գտնվելով կալանքի տակ՝  բազմիցս փորձել է ինքնասպանություն գործել։ Սա չափազանց լուրջ հանգամանք է, որը չի կարելի անտեսել կամ ներկայացնել որպես երկրորդական հարց։Ի դեպ նա դատարանում քանիցս անգամ հայտարարել է կամավոր վերադառնալու , արտահանձնման գործընթացը արագացնելու համար։Իսկ իրականում, երբ նախաքննություն էր ընթանում  տեղի են ունեցել սարսափելի իրադարձություններ, որոնց առնչությամբ Նարիմանյանի և նրա կնոջ նկատմամբ եղել են խիստ մտահոգիչ գործողություններ։ Այս պահին, հաշվի առնելով Նարիմանյանի՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու հանգամանքը և նրա անվտանգության հարցը, նպատակահարմար չեմ համարում հրապարակել այդ տեղեկությունները։ Սակայն վստահեցնում եմ՝ դրանք իրավական գնահատականի արժանի հանգամանքներ են, և դրանց մասին համապատասխան ժամանակին կխոսվի։Ի վերջո, ուզում եմ արձանագրել մի ցավալի իրողություն։ Մինչ անմեղության կանխավարկածի պաշտպանության համար պայքարող մարդիկ շարունակում են կրել այս իրավիճակի ծանր հետևանքները, մեր համոզմամբ՝ իրական հանցագործություն կատարած անձինք մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել։
Ինձ համար որպես փաստաբանի ամենակարևոր խնդիրը ոչ թե որևէ մեկին ամեն գնով արդարացնելն է, այլ թույլ չտալը, որ արդարադատության անվան տակ խեղաթյուրվի իրականությունը, իսկ անմեղ մարդիկ դառնան չբացահայտված հանցագործության պատասխանատուները։Սպանության բացահայտումը պետք է սկսվի ոչ թե նախապես ընտրված վարկածի հաստատումից, այլ բոլոր փաստերի անաչառ քննությունից։ Արդարադատությունը չի կարող ունենալ նախապես որոշված մեղավորներ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ