Պրոֆեսիոնալ մարտիկը մերժեց Թրամփի մամուլի խոսնակը դառնալու առաջարկը
ՄիջազգայինԹրամփը հանդես եկավ անգամ իր չափանիշներով ամենատարօրինակ կադրային նշանակման առաջարկով: Այն է՝ պրոֆեսիոնալ մարտիկ Դանա Ուայթին նա առաջարկում է զբաղեցնել նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը: Ու դա էլ քիչ համարելով, նրան առաջարկում է, որպես օգնականներ, իր հետ վերցնել ՌԴ քաղաքացի մարտիկներ Իսլամ Մախաչովին, Խաբիբ Նուրմագոմեդովին եւ մի քանի այլ ամերիկացի մարտիկների:
«Ուրախ եմ հայտարարել, որ մեծ Դանա Ուայթին՝ իր անզիջում մոտեցմամբ հայտնի մարտիկին և ռազմիկին, առաջարկվել է ԱՄՆ մամուլի քարտուղարի պաշտոնը։ Ես խնդրել եմ նրան իր հետ բերել իր օգնականներին, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց՝ Իսլամ Մախաչովին, Խաբիբ Նուրմագոմեդովին, Ջասթին Գեթջիին, Դանիել Կորմիեին, Ամանդա Նունեսին և Քայլա Հարիսին։ Մեզ նրա նման մարդիկ են պետք, որոնք կպաշտպանեն մեզ խելագար ձախերից։ Դանան կլինի մամուլի քարտուղար, անկրկնելի։ Դանա, խնդրում եմ ընդունիր աշխատանքը»։
Սա կատակ էր, թե՝ ինչ, միայն Թրամփի կիմանա: Բայց եթե անգամ ծերուկ Դոնալդն ինչ-որ խաղ է խաղում, մեկ է՝ սա, անգամ կատակ, աննախադեպ է ԱՄՆ պատմության մեջ:
Ամեն դեպքում, ըստ CNN-ի, Ուայթը պատրաստվում է մերժել Թրամփի առաջարկը: Բայց նա նաեւ հայտնել է, որ երկուշաբթի օրը հանդիպում ունի ԱՄՆ նախագահի հետ, եւ ով իմանա, ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակի ամբիոնը չի՞ վերածվի պրոֆեսիոնալ ռինգի:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թրամփի նորանշանակ խոսնակ Քեթի Զաքարիան ազատվել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից: Նա աշխատեց ընդամենը 5 օր եւ իր հենց առաջին բրիֆինգում, որը տևեց 14 րոպե, Քեթին լիովին ձախողվեց՝ հազիվ պատասխանելով ընդամենը երեք հարցի։ Դրանից հետո նա քննադատության և ծաղրի ալիքի բախվեց սոցիալական ցանցերում։ Զաքարիան դժվարանում էր պատասխանել լրագրողների հարցերին, չէր կարողանում հստակ արտահայտել իր տեսակետները Ուկրաինայի վերաբերյալ, և ամերիկյան լրատվամիջոցները նրա դեբյուտը ընդհանուր առմամբ բնութագրում էին որպես «աղետ»։
Նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ նաեւ, որ Սյուզի Ուայլսը լքում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը՝ հանրապետականների պարտությունից հետո Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Նրան կփոխարինի Սթիվեն Միլլերը, ով Թրամփի վարչակազմի կոշտ ներգաղթային քաղաքականության հիմնական ճարտարապետներից մեկն է։