Մահացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան
ՀասարակությունԿյանքի 88-րդ տարում մահացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստ»-ին։
Մեծանուն դերասանուհու դուստրը՝ Օլգա Շուկշինան, հայտնել է, որ մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել։
Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի հրաժեշտի արարողությունը կկայանա Կունցևոյի սրահում երեքշաբթի օրը, իսկ հուղարկավորումը տեղի կունենա Նովոդևիչի գերեզմանատանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
