Կիևի «Հյուսիսային կամուրջը» ռուսների գիշերային հարձակումից լուրջ վնասներ է կրել Վենսը բանակցություններ է վարում Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ. Axios Սպшնություն Լոռու մարզում. կասկածյալը հարեւանի տղան է «Հայաստանը պետք է Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմում լինի» գաղափարի թշնամին եմ 12.92 միլիարդ դրամ՝ սպորտին․ 2027-ին ինչպե՞ս է ծախսվելու պետական փողը Արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը․ Մասնագետը փաստում է՝ ոչ Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում TRIPP-ը անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ. Սիմոնյան Երևանում 22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, ծեծի են ենթարկել քավորն ու քավորկինը. Shamshyan «Ըմբոստ թռչնակ»-ով մեկնարկում է 18-րդ «ՌեԱ» միջազգային փառատոնը

Սպшնություն Լոռու մարզում. կասկածյալը հարեւանի տղան է

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում օպերատիվ-տեղեկություններ են ստացվել, որ Վարդաբլուր գյուղի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանվածը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Մնացական Պողոսյանն է, ով մահացել է կրծքավանդակի աջ և ձախ կեսի հատվածներում ստացած ծակած-կտրած վերքերից։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական և համայնքային ոստիկանները ու Լոռու մարզային քննչական վարչության քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի ամբողջական մանրամասները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղցությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Պողոսյանին դանակի հարվածներ է հասցրել հարևանի տղան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ