2027 թվական. ովքե՞ր ֆինանսական հաջողության կհասնեն, իսկ ովքեր կլինեն տարվա ձախողակները Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային Նոր փոփոխություններ նպաստ ստացողների համար Մեծ աղետներ են բերել այս իշխանությունները ու դեռ ինչքան էլ կբերեն, եթե մնան. Տիգրան Ավետիսյան Սարդերը տանը հայտնվում են կոնկրետ պատճառով. այն ձեզ կզարմացնի Պուտինը իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Ռեզաեիին Մոսկվա տեղափոխելու համար Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ ցանկանում են վերջ դնել հակամարտությանը Ռուս աղջիկները պաշտոնապես ամենագեղեցիկն են աշխարհում. Wasted

«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 57-ամյա Կարապետ Ա․-ն իր վարած «Mercedes EQS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 55-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Kia», 42-ամյա Արտաշես Օ․-ի վարած «Kia», 56-ամյա Արմեն Գ․-ի վարած «LiXiang» և 33-ամյա Արտակ Դ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել շենքի շինհրապարակում կայանված բետոն մղող տեխնիկային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության։ Կարապետ Ա․-ն, ով «Daroink» հրուշակեղենի և պարենային ապրանքների արտադրական ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է, եղել է ոչ սթափ

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենաների մի մասը եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ