Ռուսաստանը ուժեղացնում է Ուկրաինայի հետ իր բանակցային թիմը. Bloomberg Էլոն Մասկը հայտարարել է, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել ծերացումը Կրակովի ահաբեկչի տանը հայտնաբերվել են ևս երեք՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի Ուկրաինական աղբյուրները հայտնում են Ժիտոմիրում էներգետիկ կատաստրոֆայի մասին Պատերազմի ավարտից հետո Ռյուտեն եւ Զելենսկին «կհարբեն մինչեւ անջատվելը» Կրակովում զանգվածային սպանդ իրականացրած ահաբեկիչը կրում էր ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության զինանշանը Մակրոնն ունի գաղտնի փախուստի գաղտնի ծրագիր՝ Ելիսեյան պալատի վրա ցուցարարների հարձակման դեպքում Պրոֆեսիոնալ մարտիկը մերժեց Թրամփի մամուլի խոսնակը դառնալու առաջարկը Բրիտանիան մշակում է էլեկտրաէներգիայի ընդհանուր անջատման դեպքում գործողության ծրագիր

«Փաստ». Ովքե՞ր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերն արդեն իսկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ձևավորելով համազգային համախմբման օրակարգ։ Այն ստորագրել են «Ազատություն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Հայաքվե», «Հայաստան դաշինք», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանը ես եմ», «Ժառանգություն», «Նոր դարաշրջան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։

Այս կարևոր հանգրվանից հետո գործընթացը թևակոխում է նոր փուլ. գիտակցելով պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը՝ քաղաքական ուժերը շարունակում են միավորել ջանքերը։ Չնայած առանձին հարցերում մոտեցումների տարբերություններին՝ նախաձեռնությունը սահմանել է հիմնարար նպատակներ՝ մերժել Ալիևյան սահմանադրության պարտադրանքը, հասնել խաղաղության՝ առանց միակողմանի զիջումների ու տարածքային կորուստների, պաշտպանել ազգային ինքնությունն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես նաև վերականգնել ժողովրդավարական ազատություններն ու իրավունքները։ Ստորագրած ուժերը կոչ են անում բոլոր հասարակական ու քաղաքական գործիչներին միանալ այս համախմբմանը։
Այս օրակարգի շուրջ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները հանդիպել են մտավորականների հետ, ովքեր լիակատար աջակցություն են հայտնել միասնական դիրքորոշմանը։ Հավաքի մասնակիցները շեշտել են, որ այս քայլը վաղուց սպասված էր։ Երգիչ Արսեն Գրիգորյանն ընդգծել է, որ միասնականությունն այլընտրանք չունի երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու և Եկեղեցու դեմ հալածանքները կանխելու համար։

Բանաստեղծ Հուսիկ Արան էլ հավելել է, որ Անկախության հռչակագիրը պետականության «ծննդյան վկայականն» է, և դրանից հրաժարվելը նշանակում է հրաժարվել պետականությունից։ Քննարկման ժամանակ արձանագրվել է, որ ընդդիմադիր այս հայտարարությունը դուրս է գալիս նեղ կուսակցական շրջանակներից՝ վերածվելով հանրային լայն դիմադրության խորհրդանիշի։

Համախմբման ալիքի ընդլայնման մասին է վկայում նաև այն, որ նախաձեռնությանը պաշտոնապես միացել է «Միասնության թևեր» կուսակցությունը։ Վերջինս հայտարարել է, որ ճգնաժամային այս իրավիճակում նախկին տարաձայնությունները տեղ չունեն, քանի որ առկա են արտաքին պարտադրանքների և ներքին ճնշումների փոխկապակցված վտանգներ։ Կուսակցության գնահատմամբ՝ իշխանությունը արտաքին պահանջների կատարումը ներկայացնում է որպես խաղաղության պայման, իսկ դրան դիմադրողներին պիտակավորում որպես խոչընդոտ։ «Միասնության թևեր»-ը խստորեն դատապարտել է նաև Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քրեական գործողություններն ու կալանավորումը՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն ճնշել ընդդիմության դիմադրողականությունը և հող նախապատրաստել սահմանադրական փոփոխությունների համար։

Համագործակցությունը, ըստ նախաձեռնողների, պետք է կառուցվի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության սկզբունքներով՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ խաղաղության՝ առանց ազգային շահերի զիջման։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ