Ես Ռեմբրանդտի հետ էլ տարաձայնություններ ունեմ Հայաստանի կառավարությունը երբեք չի մտնի մի պրոցեսի մեջ, որը դեմ է Իրանին կամ մյուս հարևան երկրներին. Սիմոնյան Մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը Անվճար տրանսպորտ թոշակառուների համար՝ ոչ. բարձրացնել Երևանի քաղաքապետի աշխատավարձը՝ այո Յոթ փաստ կոմս Լոռիս-Մելիքովի կյանքից Ադրբեջան – Հայաստան. որքանո՞վ հաջող կլինի պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ Լրագրողնե՛ր, պատրաստվե՛ք, Ձեր գրած հոդվածները շուտով կարող են դառնալ եկամտի աղբյուր Կիևի «Հյուսիսային կամուրջը» ռուսների գիշերային հարձակումից լուրջ վնասներ է կրել Վենսը բանակցություններ է վարում Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ. Axios

Անվճար տրանսպորտ թոշակառուների համար՝ ոչ. բարձրացնել Երևանի քաղաքապետի աշխատավարձը՝ այո

Հասարակություն

Այն, որ հայ թոշակառուներն իրենց երկրում վտարյալ են դարձել, ակնհայտ եղավ «թավշյա» իշխանության կառավարման արդեն առաջին տարում, որը տարեց մարդկանց համար հենց այս կարգավիճակը սահմանեց հասարակության սոցիալական հիերարխիայում։ 

Սկզբում ավագ սերնդի նկատմամբ մտահոգությունը քողարկվեց ընտանեկան ավանդույթների անվան տակ, որը ընտանիքի մասին գրեթե նեոհեղափոխական դեկրետի կերպարանք ընդունեց: Այնուհետև «ամբողջ ժողովրդի» վարչապետն առաջարկեց տարեցներին ու երեխաներին «հետ բաժանել» (վերադարձնել) իրենց ընտանիքներին, որպեսզի ընդմիշտ փակվի «նախկիններից» մնացած ամոթալի անախրոնիզմը՝ մանկատներ, ծերանոցներ և անօթևանների համար անկելանոցներ։ Ձախողված նախագծին հաջորդեցին նոր մտահղացումներ։ Սկզբում միայնակ թոշակառուներին Փաշինյանն առաջարկեց ապրել Երևանի կենտրոնում իրենց բնակարանների վաճառքից գոյացած տարբերությամբ՝ ավելի էժան բնակելի թաղամասեր տեղափոխվելով։ Հաջորդ փուլում Նիկոլ Վովաևիչը մտահղացավ բնակարանները տալ վարձակալությամբ, իսկ տանտերերը տեղափոխվեն քաղաքի սահմաններից դուրս պանսիոնատներ։

Կառավարության նիստում նա հարցրեց, թե ինչով է դա վատ. և՛ փողը կգա, և՛ պանսիոնատում բժիշկների խնամքը կլինի, սպասարկող անձնակազմի ուշադրությունը և համեղ խոհանոցը: Ուղղակի ապրիր և ուրախացիր: Խնդիրը միայն այն է, որ մասնավոր տուն-ինտերնատներում ապրելու արժեքը տատանվում է ամսական 500 դոլարից մինչև 1200 դոլար, որը ոչ մի կերպ չի ծածկվում նույնիսկ տարեկան կենսաթոշակային եկամուտով: Իսկ բյուրոկրատիզմի խիստ դժվարությունների միջով պետական հաստատություն ընկնելը հեշտ բան չէ: Բայց նույնիսկ այնտեղ ընկնելուց հետո թոշակառուն իր կենսաթոշակի մեծ մասը տալիս է հաստատությանը՝ դրա պահպանման հիմնական ծախսերը հոգալու համար։ Միևնույն ժամանակ չի բարձրաձայնվում այն փաստը, որ այդ հաստատությունները հիմնանորոգում պահանջող, միջանցքների տիպի հին շենքեր են՝ մի քանի հոգու համար սենյակներով, որոնք ի սկզբանե նախատեսված չեն եղել անհատական հարմարավետության համար։ Միայնակ թոշակառուներից մեկն ասում է, որ դա գիշերօթիկի և հանրակացարանի միջև ինչ-որ միջին մի բան է: Ծերերի մի կենտրոն, որը բաշխում է թոշակառուների հոսքը անցյալի և անորոշ ապագայի միջև: Այդ պատճառով այնտեղ գնում են միայն կատարյալ անելանելիությունից դրդված՝ հաշվի առնելով իրենց համեստ ֆինանսական հնարավորությունները։ Իրենց ուղղակի ջնջել են կյանքից, ինչպես դուրս գրված մատերիալ, չնայած Փաշինյանն այս ապրելակերպը վեհանձն հոգատարություն է համարում։ 

Սակայն «հանճարեղ» գաղափարների հետ կապված սխալները չանհանգստացրին գործող իշխանությանը։ Այնուհետև վարչապետն առաջարկեց թոշակառուներին իրենց դրսևորել ձեռներեցության մեջ և նույնիսկ բանկային փոխառություններ խոստացավ փոքր ու միջին բիզնես բացելու համար։ Ասել, թե այս նախագիծը նույնպես ջախջախիչ կերպով ձախողվեց, նշանակում է ոչինչ չասել: Ոչ թե այն պատճառով, որ տարեցները վախենում են աշխատել, այլ այն պատճառով, որ օբյեկտիվ պատճառներով նրանք չեն կարողանա հարմարվել իրենց համար անհասկանալի շուկայական նոր հարաբերություններին։ Մինչդեռ թոշակառուների կյանքի որակի բարելավման մասին զօր ու գիշեր մտածող վարչապետը հանկարծ մտահոգվեց «թոռների համար սիգարետ ու բենզին գնող տատիկ-պապիկների անտեղի ծախսերով», որով կրկին վրդովմունքի ալիք առաջացրեց ավագ սերնդի շրջանում։ «Ուրիշի դրամապանակի փողը հաշվելը անդաստիարակության ամենաբարձր աստիճանն է,– հերթական know-how (գիտեմ ինչպես անել)-ն է,– վրդովված արձագանքեց նախկին ուսուցչուհի Նարինե Մինասյանը։– Որտեղ և ինչպես է ծախսվում իմ թոշակը, ոչ մեկին չի վերաբերում։ Առավել ևս, որ կենսաթոշակային ապահովումը սահմանադրորեն ամրագրված է մեր պետության Հիմնական օրենքում, այլ ոչ թե այս «թավշյա» իշխանության կողմից»։

Փաշինյանն ու նրա ընկերախումբը «մտրակից» հետո 63+ սերնդի համար  պատրաստեցին  «քաղցրահաց»՝ անկանխիկ գնումների համար հետվճարի տեսքով՝ արձանագրելով այն որպես թոշակի բարձրացում։ Ու թեև «նախկինները» նույնպես առանձնակի մեծ ակնածանք չէին տածում թոշակառուների նկատմամբ, սակայն առանց աղմկալի փիարի թոշակները պարբերաբար բարձրացնում էին կամ ինդեքսավորում։ Բայց «թավշյա» իրողություններում հավատարիմ աղմկարարներն ու իշխանամետ խմբավորումները, իսպառ մոռանալով սրընթաց գնաճի մասին, օվսաննաներ են երգում իրենց սիրելի կուռքին՝ «ամեն արդուկից» հիշեցնելով, որ հայրենի կառավարությունը վերջին ութ տարիների ընթացքում վեց անգամ հոգացել է թոշակառուների մասին։ Սակայն 1,5-3 հազար դրամի յուրաքանչյուր հերթական ողորմությունը կասկածելիորեն համընկել է ինչ-որ իրադարձության հետ, որը իշխանությունը պետք է լռեցներ պարզ կաշառքով՝ խորհրդարանական ընտրություններ, վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմության զանգվածային ցույցեր, ռազմական գործողություններ։ Տեղական արժույթով վերջին՝ 10 հազարով ավելացումը անսպասելիորեն բաժին ընկավ թոշակառուներին 2026 թվականի խորհրդարանի հունիսյան ընտրություններից անմիջապես առաջ։ Ինչպես գրեց տեղական մամուլը, սկզբում 10 հազար դրամը վերածվեց ուղղակի նախընտրական կաշառքի, իսկ ընտրություններից հետո՝ փաստարկի, որը ՔՊ-ականները որպես հաղթաթուղթ են օգտագործում ամեն անգամ, երբ ուզում են անշնորհակալ տարեց քաղաքացիների աչքը կոխել, որոնք ոչ մի կերպ չեն չեն ուզում գնահատել իրենց հոգատարությունը նրանց նկատմամբ։

Մինչդեռ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս «երջանկացրեց» թոշակառուներին 2027 թվականի հունվարից բազային կենսաթոշակը 1000 դրամով բարձրացնելու մասին հայտարարությամբ։ «Նախարարի աշխատավարձը բարձրացնում են մոտ մի միլիոնով, թոշակառուինը՝ 1000 դրամով։ Դե եկեք իրենցն էլ թող բարձրացնեն 1000 դրամով, տեսնենք, թե էդ 1000 դրամը հերի՞ք է»,- ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Ընդդիմադիրը ոչ պատահականորեն համեմատության մեջ դրեց երկու անհամեմատելի թվերը։ Մյուս տարվա հունվարից պետական ​​պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան. քաղաքապետինը՝ մինչև 5745 դոլար, նախարարներինը՝ մինչև 4000 դոլար, իսկ պետական ​​չինովնիկների համար նշաձողը մի փոքր ցածր կլինի։ Բայց հո՞ վարչապետի ու նախագահի աշխատավարձը կկազմի մոտ 7,3 հազար դոլար։ Սա 34 անգամ ավել է կենսաթոշակային նվազագույնից և 17 անգամ ավելի բարձր է բանականը, բարին, հավերժը սերմանող ուսուցիչների աշխատավարձից։ Ի դեպ, «մոտիկ ընկեր Էմանուել Մակրոնի» աշխատավարձը բարձր է ֆրանսիացի ուսուցիչների միջին դրույքաչափից ընդամենը հինգ անգամ։ Նույնիսկ Մեծ Բրիտանիայի վարչապետինը ընդամենը 6 անգամ է բարձր իր համաքաղաքացիների նվազագույն աշխատավարձից։ Անկեղծ մարդասիրության պակասի և անչափելի ագահության ավելցուկի պայմաններում մեր «թավշյա» խմբակը չի հասկանում, որ ժամանակավորների համար հարմարավետության գոտին (зона комфорта) երբևէ կարող է ավարտվել: Բայց առայժմ 2018 թվականին արմատավորված «մերժիզմի» դիկտատուրան շարունակում է մերժել ոչ միայն «նախկիններին», այլև այն ամենը, ինչը կարող է խանգարել իրենց սեփական բարեկեցությանը։

Այս դեպքում առանձնահատուկ հնարքը ոչ միայն հավելումների գումարն է, այլև ֆինանսական այլ աղբյուրներից այն դուրս քաշելու եղանակը։ «Փարոս» բարեգործական հիմնադրամի փոխարեն, որը տասնամյակներով ԱՄՆ-ի հայկական սփյուռքին կապում էր Հայաստանի հետ, այժմ «թավշյա» իշխանությունները երկրում «աղքատության» գնահատման նոր մեթոդաբանություն են ներդրել։ Հիմնադրամի փոքր, բայց ամենամսյա կայուն նպաստի փոխարեն իշխանությունները կարիքավոր ընտանիքի, թոշակառուի, հաշմանդամի կարգավիճակը կապեցին նվազագույն պարենային զամբյուղի արժեքի հետ, որը ներկայումս կազմում է մեկ անձի համար 34,581 դրամ։ Եվ հաշվի առնելով, որ այս տարվա ապրիլից նվազագույն կենսաթոշակը դարձել է 46 հազար դրամ, այս բոլոր մարդիկ ինքնաբերաբար դուրս են մնում ցուցակներից։ «Վերևում», ըստ երևույթին, լրջորեն որոշել են, որ 11,419 դրամի տարբերությամբ թոշակառուներն ամեն օր բուդերբրոդներ են ուտում կարմիր խավիարով ու կարագով, հետևաբար համեստ թոշակին «Փարոսի» լրացուցիչ վճարը ավելորդ է նրանց ընտանեկան բյուջեում։ Ինչպես նաև ինտերնետը, որը նոր «թավշյա» մեթոդիկայով համարվում է ավելորդություն։ Եվ սա՝ XXI դարում:

Եվս մեկ նորամուծությամբ նոր տարվանից վերացել է Հայաստանում խորհրդային տարիներից վճարվող 200 հազար դրամ «թաղման նպաստը»։ Ինչպես նշեց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, խնայողությունները թույլ կտան կենսաթոշակներն ավելացնել մի ամբողջ հազար դրամով։ Եվ սա մի երկրում, որտեղ, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, աղքատ և խոցելի բնակիչների մասնաբաժինը արդեն հասել է գրեթե 66,6 տոկոսի։ «Դե ինչ, հիմա մեր հանգուցյալներով դագաղները կթողնենք վարչապետի կառավարական ամառանոցի մոտ, կամ կառավարության, կամ էլ խորհրդարանի շենքի մոտ։ Թող իշխանություններն իրենք թաղեն իրենց ժողովրդին բառիս բուն և փոխաբերական իմաստով»,- դառը հեգնանքով արձագանքեցին սոցցանցերի հայկական հատվածի օգտատերերը։ Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ թաղման նպաստները կրճատելու հաշվին թոշակները 1000 դրամով բարձրացնելու Հայաստանի կառավարության նախաձեռնությունը խայտառակություն է և միայն ապացուցում է բյուջեում լուրջ պակասուրդի (դեֆիցիտ) առկայությունը։ «Ընդհանուր բյուջեն նայել են և տեսել են, որ էս են բարձրացնում, էն են բարձրացնում, մեկ էլ հիշել են, որ, վա՜յ, թոշակներ են խոստացել բարձրացնել, ի՞նչ անենք, գումարը էլ չի հերիքում։ Գնում են էստեղից-էնտեղից կրճատում են»,- նշեց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ հատկապես ծանր վիճակում են միայնակ թոշակառուները, որոնց տրամադրության տակ կա օրական ընդամենը 1500 դրամ սննդի, գոյատևելու և կոմունալ ծառայությունների համար։ «Այդ նախագծով առաջին փուլով մոտ 2,5 միլիարդ ծախս է նախատեսված բյուջեի վրա տարեկան, այնքան, ինչքան այսօր բարձրացրիք աշխատավարձը, այսինքն՝ 2,5 միլիարդ դրամով կարողանում եք քաղաքապետարանի աշխատավարձը բարձրացնել, չեք կարողանում հասարակական տրանսպորտը անվճար դարձնել մեր թոշակառուների համա՞ր»,– նկատեց Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։

Ըստ էության, այսօր խոսքը ոչ թե աղքատության կրճատման մասին է որպես այդպիսին, այլ պաշտոնապես աղքատ ճանաչվածների թվի ֆորմալ կրճատման մասին։ Ընդ որում, խորքում այս խնդիրը նկատելիորեն ավելի սուր է զգացվում։ Աղքատները ավելի քիչ չեն դարձել։ Երևանի փողոցներում նրանք զգալիորեն ավելացել են, պարզապես իշխանությունները դադարել են նրանց հաշվել։ Ուինսթոն Չերչիլին վերագրվող «Հասարակության բարեկեցությունը որոշվում է նրանով, թե ինչպես է նա վերաբերվում իր ամենախոցելի քաղաքացիներին՝ երեխաներին ու տարեցներին» հայտնի ասացվածքը քաղաքակիրթ աշխարհում համարվում է հիմնական բարոյական ցուցիչը պետության զարգացածության գնահատման համար, քանի որ երեխաները երկրի ապագան են, իսկ տարեցները՝ նրա անցյալն ու ամուր հիմքը։ Սակայն Հայաստանում այլ ճանապարհով գնացին։ Բավականություն ստանալով “World Happiness Report 2026”-ի զեկույցի տվյալների համաձայն աշխարհի 147 երկրներից ըստ «երջանկության ինդեքսի» 89-րդ տեղը զբաղեցնելուց՝ իշխանությունները մշտապես կազմակերպում են բազմաթիվ բացօթյա համերգներ, պաթոսային պարգևներ, տարբեր աստղերի հյուրախաղեր, տոնական ժողովրդական զվարճահանդեսներ, դրոնների շոուներ, հանդերձավորված պարահանդեսներ, գարեջրի ու գինու ֆեստիվառներ («թավշյա իշխանության» հերթական նորաբանությունը՝ «ֆեստիվալ»՝ «փառատոն» և «վառ» բառերից), անհասկանալի միջազգային համաժողովներ։ Ի դեպ, 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում տեղի ունեցած ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի XVII համաժողովը (COP17) կազմակերպելու և անցկացնելու համար Հայաստանի կառավարությունը սկզբում պետբյուջեից հատկացրել է մոտ 21,1 մլն դոլար։ Թեև միայն «Մերիդիան հոլդինգ» ընկերության շենքի վարձակալման վրա, որտեղ տեղի ունեցավ միջոցառումը, ծախսվել է 30 մլն դոլար։ Դե իսկ հետո փողը բառացիորեն թափվեց «լրացուցիչ բարելավումների և շտկումների համար»։

Այն փորձագետների կարծիքով, որոնք որոշել են դիմել իրավապահ մարմիններին հարկատուների միջոցների աննպատակային օգտագործման հարցով, բոլոր պայմանագրերում բացակայում են տեխնիկական բնութագրող մեծությունները (պարամետրեր), այդ պատճառով անհնար է կոնկրետ ուսումնասիրել և հասկանալ, թե որքանով են հրատապ նման ծախսերը, ինչը խոսում է կոռուպցիոն ռիսկերի մասին: «COP17»-ի համար ի՞նչ «չնախատեսված ծախսեր» պետք է ապահովեր լրացուցիչ հատկացված 52 հազար դոլարը։ Միգուցե «19 հազար հատ բեյջի (անվանաքարտ) թել դատարկելու համար բանվո՞ր վարձեն»,– հեգնանքով նկատեց «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Լիանա Մանուկյանը։ Նրա գաղափարակից Լենա Մաթևոսյանը ուշադրություն հրավիրեց միջոցառման շրջանակներում կառավարության հատկացրած ավելի քան 5 մլն դոլարի վրա “Doping Space” ընկերությանը, որը «հռչակվեց» նրանով, որ մինչ օրս պետական գանձարան չի վերադարձրել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի չկայացած համերգի հոնորարը։ Ինչպես նշում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դավիթ Անանյանը, օգոստոսի վերջին Հայաստանի պետական ​​պարտքը, պաշտոնական տվյալներով, կազմում է մոտ 14,3 մլրդ դոլար կամ մեկ շնչի հաշվով 4766 դոլար։ Հայկական աբսուրդի տարեգրությունը նաև այն է, որ 2027 թվականի համար հաստատված պետական ​​բյուջեի նախնական պակասուրդն արդեն կազմում է մոտ 1,29 մլրդ դոլար։ Կառավարությունը հենց այդքան պետք է նորից պարտք վերցնի, որը ծանր բեռ կդնի ապագա սերունդների վրա։

Ալեքսանդր Մարկոսյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ