Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «խոշոր գործարքի» նախապատրաստման մասին ԱՄՆ նոր Կոնգրեսը կունենա բացահայտ ԼԳԲՏ-ականների ռեկորդային թիվ Երբ ցանկանում էի խոսել երեխայիս հետ գրական հայերենով, ստիպված էի լսել՝ «Մի՜ հաչա այդ շան լեզվով»․ Անի Օհանյան ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իրան ուղևորություններից «Վեոլիա ջուր»-ի խրոնիկ վթարները «Հրապարակ»․ Հենց Փաշինյանի հայրենի Իջեւանում փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ Թրամփը Օվալաձև կաբինետում խոսել է սեղանին դրված «VETO» գրությամբ գլխարկով «Ժողովուրդ». Ինչ վիճակ է ԱԱԾ մեկուսարանում․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում «Հրապարակ». Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

«Հրապարակ»․ Հենց Փաշինյանի հայրենի Իջեւանում փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանում տնտեսական աճի, աննախադեպ թվով աշխատատեղերի ստեղծման մասին, սակայն նրա իշխանության օրոք հենց իր հայրենի Իջեւանում, Տավուշի մարզում փակվել են բազմաթիվ գործարաններ, ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրը տասնյակ աշխատատեղ էր ապահովում։

Շուրջ մեկ տարի է՝ չեն գործում Խաչատուր Քոքոբելյանին պատկանող, Աչաջուր գյուղի տարածքում, միջպետական ճանապարհի հարակից մասում գտնվող մի քանի տասնյակ մեծ ջերմոցները, որոնցում հոլանդական վարդեր էին աճեցնում եւ Հայաստանից արտահանում։

Շուրջ մեկ տարի չի գործում՝ սնանկացել է քարի վերամշակմամբ զբաղվող Իջեւանի «Քարարտ» ձեռնարկությունը։ Արդեն մի տարի է, ինչ Դիլիջանում չի գործում իր արտադրանքով միջազգային մրցույթներում ոսկե մեդալներ շահած Դիլիջանի հանքային ջրերի գործարանը, հանքային ջրի ակունքից բարձրորակ ջուրն աննպատակ հոսում է` խառնվում Աղստեւ գետին»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ