ԱՄՆ նոր Կոնգրեսը կունենա բացահայտ ԼԳԲՏ-ականների ռեկորդային թիվ Երբ ցանկանում էի խոսել երեխայիս հետ գրական հայերենով, ստիպված էի լսել՝ «Մի՜ հաչա այդ շան լեզվով»․ Անի Օհանյան ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իրան ուղևորություններից «Վեոլիա ջուր»-ի խրոնիկ վթարները «Հրապարակ»․ Հենց Փաշինյանի հայրենի Իջեւանում փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ Թրամփը Օվալաձև կաբինետում խոսել է սեղանին դրված «VETO» գրությամբ գլխարկով «Ժողովուրդ». Ինչ վիճակ է ԱԱԾ մեկուսարանում․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում «Հրապարակ». Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն «Իրավունք». «ԹՐԻՓՓ-ը բարով-խերով անենք, պլոտնի անցնելու ենք եկեղեցուն

«Ժողովուրդ». ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։

Բանն այն է, որ նախորդ ընտրությունների ժամանակ ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրված Վլադիմիր Վարդանյանն ու ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը չկարողացան անհրաժեշտ ձայներ հավաքել, և Սահմանադրական դատարանը մնաց առանց նախագահի։

Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին ՍԴ-ում իրավիճակն այնքան է փոխվել, որ Էդգար Շաթիրյանի առաջադրման դեպքում հենց նա կարող է ստանձնել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ Ըստ մեր տեղեկությունների՝ դատավորների շրջանում Շաթիրյանի օգտին կոնսենսուս է ձևավորվել, և այս անգամ ընտրությունը կարող է ավարտվել նրա հաղթանակով։

Սակայն ՍԴ-ում իրավիճակը բավականին գերլարված է։ Բանն այն է, որ իշխանությունները նախապես ակնկալել են, որ Վլադիմիր Վարդանյանը, որը Ազգային ժողովից տեղափոխվել էր Սահմանադրական դատարան, ի վերջո կդառնա իշխանության նախընտրած թեկնածուն՝ ՍԴ նախագահը։ Ըստ էության, նրա տեղափոխությունը խորհրդարանից ՍԴ դիտարկվել է որպես իշխանության կողմից որոշակի քաղաքական հաշվարկի մաս։

Սակայն, մեր բացառիկ տեղեկություններով, ՍԴ-ում խաղաթղթերը լիովին խառնվել են իրար։ Էդգար Շաթիրյանի՝ վերջին տարիների աշխատանքը դատարանում, կարծես թե, նրան թույլ է տվել ամրապնդել դիրքերը և ստանալ դատավորների ավելի մեծ աջակցությունը։

Հատկանշական է, որ այս պահին Նիկոլ Փաշինյանից որևէ հստակ ազդակ չկա, թե ՍԴ նախագահի պաշտոնում պետք է ընտրվի Վլադիմիր Վարդանյանը։ Եվ հենց այս անորոշությունն է ավելի սրում իրավիճակը։

Այսպիսով, այսօր Սահմանադրական դատարանում սպասվող ընտրությունը կարող է վերածվել իշխանության ակնկալիքների և դատավորների իրական ընտրության բախման։ Եթե Էդգար Շաթիրյանը կրկին առաջադրվի, ապա, ըստ մեր աղբյուրների, նա ունի ՍԴ նախագահ դառնալու լուրջ հնարավորություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ