«Վեոլիա ջուր»-ի խրոնիկ վթարները
ՀասարակությունԲարի գալուստ ջրազրկվածների միություն: Երեկ էլ Չարբախի հարյուրավոր շենքեր են հայտնվել ջրազրկման գոտում։ Բա չարբախցիներ ջան, գիտեիք մասիվցիների ջանը քարի՞ց է: Մի տնից չենք, մի հալի ենք, քանի որ երկիրը ջրով սպասարկում է մի կազմակերպություն, որը զուրկ է պատասխանատվությունից, իսկ պետությունն իրենց հավին քշա չի ասում, ինչքան էլ ջրազրկեն հանրապետությունը: «Վեոլիա Ջուր»-ը բնավորության գիծ է դարձրել սովորական դարձած սցենարով զրկել հազարավոր քաղաքացիների տարրական կենսական պայմանից՝ ջրից, իսկ ընկերության 184 «թեժ գիծը» շարունակում է աշխատել որպես բնակիչների նյարդերը քայքայելու գործիք։ Պատճառը, այո՛, իրավացի եք ՝ վթար...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ