Նիկոլի ռեպրեսիաների խորապատկերում՝ համախմբման նոր փորձ Մեզ մենակ սա էր «պակասում»․ ԶԱՐՄԱՆՔ Ստիպված ա հարստացել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին Նոյեմբերի 6-7-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան Իշխանությունը սպառնում է ժողովրդին, որ եթե չկատարեն Ալիեւի հրահանգը, իրենք կջղայնանան․ Աբովյան Քուշներ. ԱՄՆ-ն ցանկանում է կառուցել նոր եվրոպական անվտանգության համակարգ, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ. տեսանյութ Ընդդիմությունը նրա համար չէ, որ Ազգային ժողովում պարբերաբար ծեծ ուտի․ Սամվել Նիկոյան

Մեզ մենակ սա էր «պակասում»․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ օրեր առաջ ուշագրավ հարց է բարձրացրել իր հարցազրույցներից մեկում՝ հորդորելով դրա պատասխանը պարզել խորհրդարանական ընդդիմությունից։ «Հարցրեք՝ նման բան եղե՞լ է մի ամիս առաջ, որ ԱՄՆ դեսպանի հավատարմատարը եկել է Ազգային ժողով, հանդիպել է ընդդիմադիր ուժերին, երկուսին էլ նույն բանն է ասել՝ որ պարտվել եք պատերազմում եւ այդ պարտության պտուղները պետք է մինչեւ վերջ ուտեք։ Այո՛, Ալիեւի պահանջով պետք է Սահմանադրությունը փոխվի, իրենք էլ Նիկոլի կողքը կանգնած են, եկել են դրա մասին ուղիղ ասեն», - ընդգծել է Հակոբյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ հավատարմատար Դեյվիդ Ալենը դեռեւս սեպտեմբերի 8-ին այցելել էր Բաքու՝ այն պարագայում, երբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն կա եւ, բնականաբար՝ ներկայացուցիչ։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հետ։ Նրանք քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային անվտանգությունը։

Իսկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ պնդում է, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայր ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաեւը սպանելու մտադրություն չի ունեցել, պարզապես մոլորվել է մառախուղի պատճառով ու գյուղում հայտնվել։ Նա այդ մասին հայտարարել է Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ։ «Ես պաշտպանելու խնդիր ընդհանրապես չունեմ։ Պիտի փաստերը գնահատենք։ Էն անձը, որը մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, մի հատ տուն ա տեսնում, ապակին կոտրում ա, սոված ա լինում, մտնում ա էդտեղ, ճաշ ա սարքում, փոխվում ա։ Երեխեքը մտնում են, ինքը երեխեքի ձեռից հեռախոսը վերցնում ա, ժամերով էդ երեխեքին նստացնում ա, չի վնասում…»,- ասել է Պողոսյանը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Արա Պողոսյանն ընդգծում է․ «Ուրեմն՝ նախաքննությունը չավարտված, դատաքննություն ու դատական ակտ չկայացած, Հայաստանի բոլոր էշելոնների պաշտոնյաներն արդարացնում են ադրբեջանցուն։ Երբեւէ տեսե՞լ եք, որ նման ոգեւորությամբ պաշտպանեն որեւէ հայի... Ես չեմ տեսել երբեւէ, որ քննչական կոմիտեն որեւէ շարքային քաղաքացու օգտին նման հայտարարություն անի, իսկ բանտերում, անխոս, բազմաթիվ են նրանք, ովքեր այնտեղ են ոչ դիտավորյալ հանցանքի կամ զանցանքի համար։ Պատճառը վախն է Ադրբեջանի արձագանքից, ու որեւէ այլ բացատրություն այստեղ փնտրելն անիմաստ է։ Իսկ այդ վախը հենց այն շարժիչն է, որը առաջ է բերել հասարակության զգալի հատվածի մոտ ինքնության կապիտուլյացիա»։

Զարմանալի առաջարկով է հանդես եկել ԱԺ նախորդ գումարման սկզբում «Հայաստան» խմբակցության, ապա ՔՊ-ամերձ դարձած նախկին պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ։ Ըստ նրա՝ եթե Երեւանում երթեւեկությունը շատ արագ չկարգավորվի, ապա մի քանի ամիս, եւ ոչ թե տարի հետո քաղաքում երթեւեկությունը կանգնելու է։ Հետեւապես, Նազարյանի կարծիքով՝ Երեւանի կենտրոն ավտոմեքենայով մտնելու համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 18 միլիոն, ամսական 1.5 միլիոն։ Իսկ ժամը 10.30 ից մինչեւ 17.00 Երեւանում ավտոմեքենա վարելու համար պետք է լրացուցիչ վարձավճար սահմանվի, օրինակ՝ տարեկան 1,5 միլիոն։ Համաձայնեք, որ մեզ մենակ սա էր «պակասում»…

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ