Ռոնալդուն ավարտեց կարիերան Պորտուգալիայի հավաքականում
ՍպորտՍաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում արված հրապարակումով հայտարարեց Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Պորտուգալիան հավերժ կմնա իմ սրտում»,- տեսանյութին կից գրել է Ռոնալդուն:
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում նորամուտը նշել է 2003 թվականի օգոստոսի 20-ին 18 տարեկանում։ Ազգային թիմի կազմում լեգենդար ֆուտբոլիստն անցկացրել է 234 հանդիպում, դարձել 146 գոլի եւ 45 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականին Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն դարձել է Եվրոպայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ազգերի լիգայի գավաթը 2018/19 եւ 2024/25 մրցաշրջաններում։
Նրան է պատկանում ազգային հավաքականների կազմում խփած գոլերի համաշխարհային ռեկորդը՝ 146 գոլ։
