Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմը լքելու մասին լուրերը
ՄիջազգայինՌուբիոն կարող է լքել Թրամփի վարչակազմը 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, հայտնում է The Independent–ը:
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը կաբինետի հինգ անդամների թվում է, որոնք կարող են հրաժարական տալ միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո։
Աղբյուրները կարծում են, որ Ռուբիոն պետք է հեռանա Իրանի հետ պատերազմից և Թրամփին պատասխանատու համարի դրա համար՝ իր նախագահական հեռանկարները պահպանելու համար։
Ասում են, որ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, որը կուսակցության պարտությունը կապել է Իրանի դեմ պատերազմի հետ, Ռուբիոյի հիմնական հավանական մրցակիցն է հանրապետականների թեկնածության համար։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը հերքել են Ռուբիոյի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները, անվանելով դրանք անհիմն։
Ինքը՝ Ռուբիոն եւս հերքեց նման հեռանկարը: