Նաիրի Սարգսյանը Երեւանի ավագանու ընտրություններին իր եւ եղբոր մասնակցության լուրերի մասին
ՀասարակությունՄամուլում տարածվել են լուրեր, որ մինչ իրավապահները զբաղվում են ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանով, Սարգսյան եղբայրներն ակտիվ նախապատրաստվում են Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին եւ որ հավանական քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Հայկ Սարգսյանն է լինելու: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, սակայն վերջինս հերքել է շրջանառվող լուրերը.
«Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Չգիտեմ՝ խոսքի ազատություն է, լրատվամիջոցներն ինչ ուզում, հորինում ու գրում են։ Իհարկե, հերքում եմ. ես եւ եղբայրս չենք պատրաստվում մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին»,- ծիծաղը չզսպելով՝ պատասխանեց Սարգսյանը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
