Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
ԵղանակՆոյեմբերի 5-ի ցերեկը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-8-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 6-8-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 5-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-ին սպասվում է նաև ամպրոպ։ Նոյեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.5°C (1995թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.1°C (2014թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 8.4°C
