Սամվել Կարապետյանի կալանավորումը ընդդիմության օրակարգ չի կարող լինել․ Խորեն Գրիգորյան
ՆերքաղաքականՊատմական գիտությունների թեկնածու է, ազգաբան ԽՈՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ գրում է․ «Ընդդիմությունը պետք է օրակարգ թելադրող լինի: Սամվել Կարապետյանի կալանավորումը ընդդիմության օրակարգ չի կարող լինել: Նույնկերպ որևէ մեկի կալանավորումը չի կարող օրակարգ թելադրող դառնալ: Սրբազաններ են կալանավորվել չի դարձել օրակարգ, լուրջ մտածում եք՝ քոչարիով, Սամվել Կարապետյանի կալանավորմամբ օրակարգ եք թելադրելո՞ւ, լո՞ւրջ:
Դիմեք քաղաքական գործիքակազմի, ոչ թե, եթե Սամվել Կարապետյանին կալանավորեք` կքաղաքականանանք, էն ընդդիմադիրները ինչի՞ էին հավաքվել, հասկացանք Սամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի հորեղբայրն է սիրտը ցավում է: Երևանի խցանումն ավելի ուժեղ քաղաքական օրակարգ է ստեղծում, քան ողջ ընդդիմադիր ռեսուրսը, գոնե էդ սեղանը դնեիք Մաշտոցի պողոտա, կողքը հավաքվեք խցանում ստեղծեք»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
