Պուտինն ընդունել Իրանի գլխավոր «հարց լուծողներից» մեկին` գեներալ Ռեզաեիին Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի նոր ալիք է. Փարիզի փողոցներ է դուրս եկել 270,000 մարդ Հանրապետականները պատրաստվում են իմպիչմենտի ենթարկել Պենտագոնի ղեկավարին ընտրություններում պարտությունից հետո. CNN Թրամփը պատրաստվում է երկամյա դիմակայության դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսի հետ Անկարան աստիճանաբար սադրանք է նախապատրաստում Իրանի դեմ Իրանում նոր պատերազմի հավանականության եւս մեկ նշան Նաիրի Սարգսյանը` Երեւանի ավագանու ընտրություններին իր եւ եղբոր մասնակցության լուրերի մասին Ճաղերի համն ու հոտը կզգան. Ովքեր կձերբակալվեն առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայտնի իրավապաշտպանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել

 

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ընտրական հաղթանակը շնորհավորելով՝ ակնկալում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսքը կվերածվի մարդու ճակատագիրը փոխող գործողության։
Իմ վստահորդը՝ Վարդան Ղուկասյանը, շուրջ երկու տարի ԱՄՆ-ում գտնվում է ներգաղթային կալանքի տակ՝ առանց քրեական մեղադրանքի։ 
Ներգաղթային վարույթը չի կարող մարդուն անորոշ ժամկետով ազատազրկելու արդարացում դառնալ։ Ազատության յուրաքանչյուր սահմանափակում պահանջում է անհատականացված հիմնավորում, անհրաժեշտության և համաչափության գնահատում, իրական դատական վերահսկողություն։ Պետությունը պարտավոր է հիմնավորել կալանքի շարունակման անհրաժեշտությունը։ Մարդուց չի կարելի պահանջել անվերջ սպասել, մինչև պետական մարմինները որոշեն նրա ճակատագիրը։
Երբ ժամանակավոր միջոց անվան տակ կալանքը  տարիներով շարունակվում է, այն մարդու կյանքում վերածվում է պատժի։ 
     Արձանագրում եմ.
 Անգամ տևական կալանքը չկոտրեց Վարդան Ղուկասյանին։ Նա արդարության համար իր պայքարը շարունակեց սեփական ազատության գնով։ Անազատության մեջ էլ մնաց նույն Վարդանը, որի համար խղճի հետ հաշտ ապրելն ավելի բարձր է, քան լռության դիմաց անձնական հանգստություն ստանալը։
Երախտագիտությամբ դիմում եմ այն իրավապաշտպաններին, սենատորներին և կոնգրեսականներին, որոնք այս ընթացքում լսել են մեզ և զբաղվել Վարդան Ղուկասյանի խախտված իրավունքներով։ Այս ընտրություններից հետո հայցում եմ  վերջիններիս առավել հետևողական միջամտությունը՝իրենց լիազորությունների սահմաններում իրավասու մարմիններից պատասխաններ պահանջելու,  խախտումները վարձևափայնելու և վերացնելու համար։
Այս գործով ջանքերը պետք է շարունակվեն նաև հանրության մւասնական  ուժերով,մինչև խախտումների իսպառ վերացումը,այն է.անօրինական կալանքի  վերացումը և Վարդան Ղուկասյանի ազատության վերականգնումը։
Կորցրած երկու տարին վերադարձնել հնարավոր չէ,սակայն խախտումները 
  կանխել ու վերացնելըհնարավոր է։   Յուրաքանչյուր նոր ուշացում արդեն նոր պատասխանատվություն է։


Փաստաբան Լևոն Բաղդասարյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ