Պեսկովը հայտնել է, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը Մելանիա Թրամփի հետ հանդիպմանը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և Պետդումայի պատգամավոր Յանա Լանտրատովան կարող են ներկայացնել Ռուսաստանը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հնարավոր հանդիպմանը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ նրա՝ հանդիպումը կարող է կայանալ, եթե լուծվեն բոլոր անհրաժեշտ կազմակերպչական և լոգիստիկ հարցերը։
Պեսկովն ընդգծել է, որ հանդիպումն անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշումը կախված է այդ լոգիստիկ հարցերի կարգավորումից։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
