Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են Բարի՞, թե՞ հանցագործ. Խորեն Լեւոնյանի նոր կերպարը ԱՄՆ ընտրություններում պարտության համար Թրամփի շրջապատում «քավության նոխազ» կդառնա Փիթ Հեգսեթը ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կողմի բողոքներն ու հաստատել հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը Պեսկովը հայտնել է, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը Մելանիա Թրամփի հետ հանդիպմանը Ինչպես և սպասվում էր, Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց ԱՄՆ-ն եվրոպացիներին հեռու է պահում Ուկրաինայի շուրջ բանակցություններից. LaVerita Ռուսաստանը կուտակել է 700 բալիստիկ և հազարավոր թևավոր հրթիռներ. Ուկրաինական ԳՌՈՒ-ն Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են հանդիպել ԱԽՏՀ գագաթնաժողովում. Bloomberg Ինչ եղավ Կարապետյանի ճիշտ ընդդիմության հետ համախմբվելու գործընթացը

Նիկոլ Փաշինյանն ուզում է առևտուր անել մեզ հետ. ինչքան պետք է՝ կնստենք, կհելնենք, բայց պետք է սրանց ցույց տանք, որ չենք զիջելու. Նարեկ Կարապետյան

Ներքաղաքական

Ալիևն ինչքան զգաց զիջելու համը՝ այդքան երկարաձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը, ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանն ասաց, թե կալանավորելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլ Փաշինյանը 2-րդ անգամ է իր բախտը փորձում։

«Ուզում է առևտուր անի մեզ հետ, ասի՝ ազատ արձակում, դրա դիմաց տրվի Սահմանադրության հանրաքվեի հնարավորություն։ Մենք ասում ենք՝ ալիևյան Սահմանադրությունը մեր արժանապատվությունից ցածր է, որ անցկացվի Հայաստանում, ինչքան պետք է՝ կնստենք, կհելնենք, դա չի հարցը, ժողովուրդը պետք է համախմբվի, ու սրանց ցույց տանք, որ չենք զիջելու»,- նշեց նա։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ թուրքերը երբեք Հայաստանի ու հայի համար լավ բան չեն որոշելու, ուզում են մեր երկիրը հիմքից փոխել։

«Բոլորս պետք է իրար հետ լինենք, անձնական շահ չունենք, մեր միակ շահն է, որ մեր դարավոր թշնամին մեզ չստորացնի»,- ընդգծեց Կարապետյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ