Ռուսաստանը կուտակել է 700 բալիստիկ և հազարավոր թևավոր հրթիռներ. Ուկրաինական ԳՌՈՒ-ն
ՄիջազգայինՌուսաստանը կուտակել է 700 բալիստիկ և հազարավոր թևավոր հրթիռներ, կարծում է ուկրաինական ԳՌՈՒ-ն։
Ուկրաինական հետախուզության գնահատմամբ, 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ Ռուսաստանի պաշարները կազմում են մինչև 700 բալիստիկ հրթիռ և տարբեր տեսակի մի քանի հազար թևավոր հրթիռ։
9M723 «Իսկանդեր-Մ» հրթիռների պաշարը գնահատվում է մոտավորապես 115 միավոր։ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը ամսական արտադրում է մոտավորապես 65 նման հրթիռ։
С-400 հակաօդային պաշտպանության համակարգի համար RM-48U հրթիռների պաշարը գնահատվում է մոտավորապես 400 միավոր։ Ռուսական ձեռնարկությունները ամսական արտադրում են մոտավորապես 40 նման հրթիռ։
3M55 «Օնիքս» հականավային հրթիռների զինանոցը գերազանցում է 600 միավորը։ Վերջին յոթ ամիսների ընթացքում արտադրվել է ավելի քան 55 նման հրթիռ։
3M22 «Ցիրկոն» հրթիռների ընդհանուր պաշարը գերազանցում է 120 միավորը։ 2026 թվականին արտադրվել է այս զենքի ավելի քան 30 միավոր։
X-47Մ2 «Կինժալ» հրթիռների արտադրությունը ժամանակավորապես դադարեցվել է ճշգրտության հետ կապված խնդիրների պատճառով։
X-101 թևավոր հրթիռները մնում են ռուսական զանգվածային հրթիռային հարվածների հիմնական միջոցներից մեկը։ Ամսական արտադրության պլանը գերազանցում է 80 միավորը։
3Մ14 «Կալիբր» թևավոր հրթիռների պաշարները գերազանցում են 450 միավորը։ Ամսական արտադրության տեմպը կազմում է մոտավորապես 29 հրթիռ։
