Ինչ եղավ Կարապետյանի ճիշտ ընդդիմության հետ համախմբվելու գործընթացը Վաղը պետք է կարևոր բան լիներ, մի քանի ժամից կիմանաք, դա են փորձել կանխել․ Նարեկ Կարապետյան Եթե գաղտնի զրույց, ապա միայն Revexor. Հիմնադիրը փակագծեր է բացում 4 տրիլիոն դրամ. Ի՞նչ է խոստանում 2027-ի բյուջեն. Հայտնի տնտեսագետի վերլուծությունը Կառավարության դպրոցական «բարեփոխումը»՝ անպատասխան հարցերով Հայաստանի դիրքերը եղել ու լինելու են շատ թույլ. Սուրեն Սարգսյան Ցվայգն ու ՔՊ-ի ցուգցվանգը․ ԶԱՐՄԱՆՔ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին «Ամբողջ գյուղը սգում է». ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու Երևանը հիշեցնում է Բաքուն»․ ադրբեջանցին՝ Երևան կատարած այցի մասին

4 տրիլիոն դրամ. Ի՞նչ է խոստանում 2027-ի բյուջեն. Հայտնի տնտեսագետի վերլուծությունը

Հանդիպում

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին մեկնարկել են «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Ի՞նչ է խոստանում եկող տարվա բյուջեն մանրամասնում է հայտնի տնտեսագետ, Tvyal.com կայքի հիմնադիր Աղասի Թավադյանը, նախ նկատելով.

- 2026 թվականի բյուջեի մասին օրենքի համեմատությամբ՝ ծախսերն աճել են շուրջ 444 միլիարդ դրամով կամ 12%-ով։ Այս զգալի ծավալի միջոցները, սակայն, համաչափորեն չեն բաշխվում. դրանց գերակշիռ մասը հատկացվում է չորս նախարարությունների: 

Ամենամեծ մասնաբաժինը՝ 136 միլիարդ դրամ, հատկացվում է առողջապահության ոլորտին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորումն ավելանում է 91 միլիարդ դրամով, պաշտպանության ոլորտինը՝ 54 միլիարդով, իսկ ներքին գործերի նախարարությանը՝ 41 միլիարդ դրամով։ Մնացյալ նախարարություններին բաժին է ընկնում հավելյալ ծախսերի շատ ավելի փոքր մասը։ Ըստ էության, գալիք տարվա ծախսերի աճի ավելի քան կեսն ուղղվում է երկու հիմնական ոլորտների՝ սոցիալական պաշտպանությանը և անվտանգությանը։ Հետևաբար, բյուջեն ոչ թե համաչափորեն բաշխում է միջոցները, այլ կրում է խիստ կենտրոնացված բնույթ։

Սոցիալական նպաստները և կենսաթոշակները կազմում են ամենամեծ ծավալը՝ նախագծով կազմելով 1,547 միլիարդ դրամ, ինչը մոտ է ընդհանուր ծախսերի երկու հինգերորդին։ Կապիտալ ծախսերը, որոնք ուղղվում են ճանապարհների, դպրոցների կառուցմանը և ոռոգման համակարգերին, երկրորդ խոշորագույն բաղադրիչն են՝ 771 միլիարդ դրամով։ Պետական պարտքի դիմաց վճարվող տոկոսավճարները ներկայումս զբաղեցնում են երրորդ տեղը՝ հասնելով 417 միլիարդ դրամի։ Այս ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է սուբսիդիաների, դրամաշնորհների և պետական հատվածի աշխատավարձերի ծավալները։ Այս ուղղությունն առավել հանգամանալից կուսումնասիրվի սույն վերլուծության վերջում, քանի որ դրա դինամիկան տարբերվում է մյուսներից։

- Պարոն Թավադյան, ի՞նչ բյուջե է սահմանվել Պաշտպանության ոլորտին:

- Պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցների դինամիկան պահանջում է առանձին դիտարկում, քանի որ այն շեղվում է վերջին տասնամյակում ռազմական ծախսերի շարունակական աճի տրամաբանությունից։ Թեև 614 միլիարդ դրամ ցուցանիշը ենթադրում է որոշակի աճ, այնուամենայնիվ, այն զիջում է 2025 թվականի փաստացի ծախսերին, որոնք կազմել են շուրջ 675 միլիարդ դրամ։ Ռազմական ծախսերի կտրուկ ընդլայնումը կասեցվել է։ Բյուջեի նախագիծը կազմվել է 2025 թվականի օգոստոսի Վաշինգտոնյան հռչակագրից հետո ինչն ուղղակիորեն արտացոլվում է ֆինանսական ցուցանիշներում։

Մյուս կողմից, ծախսերը որոշ ուղղություններով նվազել են։ Դպրոցների և մանկապարտեզների կառուցման ֆինանսավորումը պակասել է 11 միլիարդ դրամով, պետական ծառայողների սոցիալական փաթեթներինը՝ 10 միլիարդով, խոցելի խմբերին տրամադրվող աջակցությանը՝ 9 միլիարդով, իսկ զբաղվածության ծրագրերինը՝ 8 միլիարդ դրամով։ Կրճատումների զգալի մասը բաժին է ընկնում միանվագ կամ կապիտալ ծախսերին, մինչդեռ աճը վերաբերում է ամենամյա պարբերականություն ենթադրող պարտավորություններին։ Նման պարտավորությունների վերանայումը շատ ավելի բարդ է, քան միանվագ ծախսերի կրճատումը, և դա ավելի մեծ նշանակություն ունի, քան առանձին թվային ցուցանիշները:

Դիտարկելով տոկոսավճարների դինամիկան՝ հարկ է ընդգծել, որ բյուջեի խոշոր հոդվածների շարքում սա միակն է, որը շարունակաբար աճում է՝ անկախ գործադիր իշխանության փոփոխությունից կամ սահմանված առաջնահերթություններից։ Այն քաղաքական ընտրության արդյունք չէ, այլ արդեն իսկ ստանձնած պետական պարտքի սպասարկման արժեքն է։ 

2018 թվականին պետությունը տոկոսավճարների գծով հատկացրել է 139 միլիարդ դրամ։ 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է 349 միլիարդ դրամի։ 2027 թվականի նախագծով նախատեսվում է 417 միլիարդ դրամ, իսկ Կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով ակնկալվում է մինչև 2029 թվականը այն հասցնել 490 միլիարդ դրամի։ Այս ժամանակահատվածում տոկոսավճարներն աճել են ավելի արագ տեմպերով, քան ընդհանուր պետական բյուջեն։ Գործընթացի տնտեսական տրամաբանությունը պարզ է. պարտքի սպասարկումը սկսում է կլանել համախառն եկամտի ավելի մեծ մասնաբաժին ոչ թե նոր փոխառությունների ներգրավման, այլ նախկինում կուտակված վարկային պարտավորությունների շարունակական սպասարկման հետևանքով։

Պարտքի ներգրավման գործընթացը չի դադարել։ Գալիք տարվա պակասուրդը ծածկելու նպատակով Կառավարությունը պլանավորում է ներգրավել 281 միլիարդ դրամ արտաքին և 188 միլիարդ դրամ ներքին աղբյուրներից։ Արտաքին ֆինանսավորման մի մասը բյուջետային աջակցության վարկ է, որն ուղղվում է դեֆիցիտի ֆինանսավորմանը, այլ ոչ թե կոնկրետ ծրագրերի իրագործմանը։ Որպես օրինակ կարևորվում է հունիսին ՕՊԵԿ-ի հիմնադրամի հետ ստորագրված 80 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը, որը ներգրավվել է պակասուրդի ծածկման նպատակով և ենթակա է մարման մինչև 2044 թվականը:

Կառավարությունը զուգահեռաբար ավելացնում է ինչպես ընթացիկ պարբերական ծախսերը, այնպես էլ պարտքի սպասարկման բեռը։ Արդյունքում, ներկայիս պարտավորությունները վերածվում են ապագայի մշտական ծախսերի։ Կառավարության հրապարակած պաշտոնական տվյալներով ուղղակիորեն հաստատվում են այս միտումները։ Թեև ներկայումս իրավիճակը կառավարելի է, սակայն համակարգի հետագա կայունությունը մեծապես պայմանավորվելու է հենց տոկոսավճարների դինամիկայով

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ