Նաիրի Սարգսյանը Երեւանի ավագանու ընտրություններին իր եւ եղբոր մասնակցության լուրերի մասին Ճաղերի համն ու հոտը կզգան. Ովքեր կձերբակալվեն առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձյուն և բուք է սպասվում. մարզերի ու Երևանի ճանապարհներին կդիտվի մերկասառույց Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան Հայաստանը 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմի ԵՄ-ին՝ կառույցի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. Փաշինյան Թատրոնը երբեք այսքան պահանջված չի եղել, որքան այսօր․ Անդրեյ Վասիլեւ Նոյեմբերի 5. Օրվա խոսք

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններում նախագահի կուսակցության պարտությունը պատմական օրինաչափություն է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱՄՆ գործող նախագահի քաղաքական ճամբարի պարտությունը Կոնգրեսի երկու պալատների միջանկյալ ընտրություններում ավելի շուտ պատմական օրինաչափություն է, քան բացառություն։

Ընտրողներն, ըստ էության, գնահատում են նախագահի պաշտոնավարման առաջին երկու տարիների արդյունքները, և այդ ժամանակ արդեն կուտակվում են հիասթափությունն ու դժգոհությունը նրա գործունեությունից։

 

ԱՄՆ-ում կայացած վերջին (1946-2022թթ) 20 միջանկյալ ընտրություններից 18-ի արդյունքում, նախագահի կուսակցությունը կորցրել է տեղեր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, որի ամբողջ կազմը վերընտրվում է։ Իսկ 7 միջանկյալ ընտրությունների դեպքում վերահսկողությունը Պալատի նկատմամբ անցել է ընդդիմությանը։

Ինչ վերաբերում է Սենատին, այստեղ վերընտրվում է կազմի միայն մեկ երրորդը, ուստի օրինաչափությունն այդքան ընդգծված չէ։ Այնուամենայնիվ, վերջին 20 ընտրություններից 13-ի դեպքում ԱՄՆ նախագահի կուսակցությունը նույնպես կորցրել է տեղեր, իսկ 6 ընտրություններ ավարտվել են ընդդիմության հաղթանակով ու Սենատում մեծամասնություն վերցնելով»,- գրել է նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ