Հայաստանի վետերանների միավորման գոյությունը վտանգված է. Ո՞վ է պատասխանատուն
ԹեմաԻնչպե՞ս է հնարավոր պահպանել պատմական հիշողությունը, երբ դրա կենդանի վկաներն օրեցօր պակասում են։ Ինչպե՞ս փոխանցել վետերանների պատմությունները երիտասարդ սերնդին և պահպանել սերունդների կապը։ Իր 70-ամյակը նշող Մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ վետերանների միավորումն այսօր կանգնած է ոչ միայն այս կարևոր առաքելության, այլև սեփական գոյության պահպանման խնդրի առաջ։ Կազմակերպության ապագան անորոշ է, իսկ միավորման նախագահ Սիմոն Եսայանը հայտնվել է դատական գործընթացի կենտրոնում։ Ի՞նչ է կատարվում միավորման ներսում, ինչո՞վ է այն ապրում այսօր և ի՞նչ հեռանկարներ ունի։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք Սիմոն Եսայանի և միավորման փոխնախագահ, «Վետերան» ամսագրի գլխավոր խմբագիր Ելենա Շուվաևայի հետ։