Նոյեմբերի 5. Օրվա խոսք ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. WSJ Կիևի ՋԷԿ-երի ողջ արտադրողականությունը ոչնչացվել է Թրամփի պարտությունից հետո ԱՄՆ Սենատի դեմոկրատ առաջնորդը խոստացավ դադարեցնել Իրանի հետ պատերազմը Չինաստանը կոշտ սպառնալիք է հնչեցրել Իսրայելի հասցեին «Հրապարակ»․ «Շիշ բռնողը» կմասնակցի Երեւանի ընտրություններին «Ժողովուրդ». Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին «Փաստ». Ինչո՞ւ է Բաքուն թիրախավորել Անկախության հռչակագիրը Իրանում մշակել են մի շարք նոր զինատեսակներ, որոնք անակնկալ կլինեն հակառակորդի համար «Հրապարակ»․ Ինչ շինարարություն են սկսել ԱԱԾ «պադվալում»

Ջրային սադիզմի եւ կոմունալ ցեղասպանության երեւանյան սինդրոմ

Հասարակություն

Կրկին ու կրկին «Վեոլիա Ջուր»-ը իրեն դրսեւորում է իր նման՝ ջրազրկելով թաղամասեր: Այս անգամ էլ սույն կազմակերպության թիրախում են հայտնվել Նոր Նորքի, Ավանի եւ Էրեբունի համայնքի վարչական շրջանները: Պատճառաբանությունը՝ շաբլոն, վթար է, խողովակ են վերանորոգում, աշխատանքներ են տարվում:

Սա իրականում hոգեբանական տեռոր է` «պլանային անջատում» անվան տակ: Նրանց կայքի հայտարարությունները կարդալիս թվում է, թե տեքստերը գրում է ինչ-որ մանյակ։ «Ջուրը կանջատվի առավոտյան 10-ից եւ 36 ժամ ջուր չի լինի», ու եթե մի տատիկ, ով կայքերում լուրեր չի կարդում, ստացվում է՝ մնալու է 36 ժամ առանց ջուր: Թե ինչ է խմելու տատիկը, պատմությունը լռում է...

Լավ, այս պետության մեջ խելքը գլխին մի գերատեսչություն կամ վարչական շրջանի ղեկավար չկա՞, որ «Վեոլիա Ջրին» հարցնի՝ այդ ինչպե՞ս է ստացվում տարին 12 ամիս վթար եք ունենում, գուցե դո՞ւք եք վթարված, որ չեք կարողանում մի փոքր քաղաքի խողովակները վերջնական արդյունքի բերել, որ չեք կարողանում ամառ-ձմեռ կարգավորել ջրամատակարարումը:

Սա իսկապես դարձել է գերխնդիր երեւանցիների համար, հատկապես բազմաբնակարան շենքերում: Վերջապես չկա մեկը, ով սոցիալական ցանցերի քննարկումից անցնի գործնական քայլերի։ Վերջապես որքա՞ն կարելի է խոսել, գրել, աղաղակել ու փնթփնթալով  գնալ շշերով ջուր գնել խանութներից, որ մարդիկ կարողանան կերակուր պատրաստել: Ի դեպ, արդեն ջուր էլ չի մնացել, որ մարդիկ գնեն: Ու այս ամենի ֆոնին մնում է լսել «Վեոլիա Ջուր»-ի մեղմիկ ներողությունը եւ անցնել առաջ՝ «как ни в чём не бывало»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ