Պուտինն ընդունել Իրանի գլխավոր «հարց լուծողներից» մեկին` գեներալ Ռեզաեիին Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի նոր ալիք է. Փարիզի փողոցներ է դուրս եկել 270,000 մարդ Հանրապետականները պատրաստվում են իմպիչմենտի ենթարկել Պենտագոնի ղեկավարին ընտրություններում պարտությունից հետո. CNN Թրամփը պատրաստվում է երկամյա դիմակայության դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսի հետ Անկարան աստիճանաբար սադրանք է նախապատրաստում Իրանի դեմ Իրանում նոր պատերազմի հավանականության եւս մեկ նշան Նաիրի Սարգսյանը Երեւանի ավագանու ընտրություններին իր եւ եղբոր մասնակցության լուրերի մասին Ճաղերի համն ու հոտը կզգան. Ովքեր կձերբակալվեն առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ցվայգն ու ՔՊ-ի ցուգցվանգը․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ի զարմանս մեզ՝ սեպտեմբերը «սեԿտեմբեր» ասող ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ սկսել է գրքեր կարդալ եւ ֆեյսբուքյան եթերներով գլուխ գովել այդ մասին։ «Հիմա սկսում եմ ընթերցել «Մարդկության աստեղային ժամը»՝ Ստեֆանո Ցվայգի։ Խորհուրդ են տվել եւ ասում են՝ շատ հետաքրքիր գիրք է», - գրել է նա ու ցուցադրել գիրքը։ Ասվածի մեջ զավեշտալին, նույնիսկ ողբերգությունն այն չէ, որ Ցվայգը Ստեֆան է, իսկ Գրիգորյանը նրան ասում է «Ստեֆանո», հավանաբար պատգամավորական աշխատավարձից հետո՝ լսելով «Ստեֆանո Ռիչի» իտալական նորաձեւության հայտնի բրենդի մասին։ Այլ այն, որ գիրքը ձեռքին պարոն օրենսդիրը սխալ է կարդում նաեւ վերնագիրը։ Գուցե հիմա Նարեկ Գրիգորյանի «աստեղային ժամն է», որ ձկնավաճառից, իսկ որոշ ընդդիմադիրների գնահատմամբ՝ ձկնգողից դարձել է պատգամավոր (ըստ մամուլի հրապարակումների, նա տարիներ շարունակ անգամ արգելված սեզոնին զբաղվել է ձկան որսով), բայց Ստեֆան Ցվայգը գրել է մարդկության պատմության ոչ թե ժամի, այլ «ժամերի» մասին։ Այդ թվում՝ Վիլսոնի ձախողման մասին, երբ պատմական այդ «աստեղային ժամին» իդեալիզմը պարտվեց կոշտ քաղաքականությանը, ինչը, Ցվայգի համոզմամբ, ճանապարհ հարթեց ապագա նոր աշխարհամարտի (Երկրորդ համաշխարհային պատերազմի) եւ ֆաշիզմի վերելքի համար։ Այնպես որ, ԹՐԻՓՓ-ով ու Թրամփի խաղաղության հաստատման ձգտումներով ոգեւորված հայաստանյան իշխանության համար կարեւոր դաս կլինի Ցվայգի ընթերցումը, միայն թե մնում է, որ ճիշտ կարդան՝ առանց տառասխալների։

Իսկ ՔՊ-ական պատգամավոր ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆՆ աչքի է ընկել ո՛չ ընթերցասիրությամբ, ո՛չ էլ օրենսդրական գործունեությամբ, այլ՝ բառի ուղիղ իմաստով, չափերով։ «Ես մի քիչ չափերով մեծ եմ, երեւացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփում էին», - այսպես է նա արձագանքել՝ լրագրողների այն հարցին, թե ինչու էր աժդահա Նարեկը խորհրդարանում ծեծում իրենից նվազ ընդդիմադիր պատգամավորին։ «Մեզնից չի սկսվել կռիվը։ Եթե նվազ է, թող կռիվ չանի։ Ի սկզբանե, ես մոտեցել, բաժանել եմ, բայց երբ Տարոն Չախոյանին հարվածեցին, դրանից հետո է սկսվել կռիվը։ Իսկ ես ում հարվածել եմ, ինքը կռվի մեջ է եղել։ Ես աջ ու ձախ չեմ հնձել, ես խփել եմ էն մարդուն, ով որ կռվի մեջ է եղել եւ խփել է մեր թիմակցին։ Այո, ի սկզբանե Գառնիկ Դավթյանին եմ խփել։ Դուք տեսե՞լ եք, որ Տիգրան Աբրահամյանը աթոռն է վերցնում, որ շպրտի։ Չի կարողանում, որովհետեւ ծանր էր աթոռը, բայց ի սկզբանե հանել էր, որ շպրտի»,- ասել է Բաբայանը, որն, ի դեպ, առողջական խնդիրների պատճառով ազատվել է բանակից։

Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի «սուտը բռնել է» ո՛չ ավել, ո՛չ պակաս հասարակական-քաղաքական գործիչ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչական հարձակման զոհերից ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին։ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ հպարտորեն ընդգծել, որ չկարդացած զրո նամակ ուներ, բայց առավոտյան բացել է էլեկտրոնային փոստն ու տեսել, որ նամակներին ո՛չ վերջ կա, ո՛չ դադար։ «Բա ես հիմա ի՞նչ անեմ»,- հռետորական հարց է հղել նա։ Իսկ ի պատասխան Անահիտ Բախշյանն իր սոցցանցի էջում գրել է․ «16.12.2025, 13:40 նամակիս չեք պատասխանել, չեք էլ կարդացել, որը կարեւոր նյութ կլիներ Ձեզ համար»։ Փաստորեն, «զրո չկարդացած նամակների» մասին միֆն ի չիք դարձավ ընդամենը մեկ գրառմամբ։ Պարզվում է՝ Փաշինյանը դեռ անցյալ տարվա դեկտեմբերից ունի չկարդացած ու անպատասխան նամակներ։ Հետեւապես, ստացվում է՝ հարցը ոչ թե նամակների քանակն է, այլ այն, թե հատկապես ո՛ր նամակներն են արժանանում նրա ուշադրությանը։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ