Սահմանվել է Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման արգելք դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք։
Մասնավորապես արգելքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից ԵԱՏՄ անդամ պետություններ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ՌԴ կանխիկ արժույթի արտահանմանը.
- ֆիզիկական անձանց համար 1 միլիոն ռուբլին գերազանցելու դեպքում,
- իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում անկախ գումարի չափից՝ բացառությամբ հրամանագրով սահմանված դեպքերի։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին, նախատեսված բացառություններին և հետևել դրանց պահպանմանը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
