Ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել, երեխեքի ձեռքից հեռախոսը վերցրել է, ժամերով չի վնասել. ՔԿ նախագահ
Շաքի ներթափանցած ադրբեջանցին հարցաքննվել է, ցուցմունք է տվել. այս մասին հայտարարեց ՔԿ նախագահ Աթուր Պողոսյանը, բայց նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չասաց։
Նա նշեց, որ ԱԺ-ում այդ թեմայով փակ հանդիպում կլինի։
«Ադրբեջանցին պատմել է, որ մառախուղ է եղել, մոլորվել է։ Պատմել է, թե ինչպես է կրակել. միայն կարող եմ ասել, որ սպանելու դիտավորություն չի ունեցել»,-ասաց ՔԿ նախագահը։
Հավելեց, որ ադրբեջանցուն պաշտպանելու նպատակ չունի. «Անձը մոլորվելու արդյունքում քայլելով եկել է, մի հատ տուն է տեսել, ապակին կոտրել է, ճաշ եփել, երեխեքը մտել են, հեռախոսը ձեռքներից վերցրել է ու ժամերով չի վնասել»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

