Վաղը պետք է կարևոր բան լիներ, մի քանի ժամից կիմանաք, դա են փորձել կանխել․ Նարեկ Կարապետյան Եթե գաղտնի զրույց, ապա միայն Revexor. Հիմնադիրը փակագծեր է բացում 4 տրիլիոն դրամ. Ի՞նչ է խոստանում 2027-ի բյուջեն. Հայտնի տնտեսագետի վերլուծությունը Կառավարության դպրոցական «բարեփոխումը»՝ անպատասխան հարցերով Հայաստանի դիրքերը եղել ու լինելու են շատ թույլ. Սուրեն Սարգսյան Ցվայգն ու ՔՊ-ի ցուգցվանգը․ ԶԱՐՄԱՆՔ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին «Ամբողջ գյուղը սգում է». ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու Երևանը հիշեցնում է Բաքուն»․ ադրբեջանցին՝ Երևան կատարած այցի մասին Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

«Հայ-թուրքական սահմանի բացումը հիմա նպատակահարմար չէ»․ թուրք վերլուծաբան

Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակվել է Բարչըն Յինանչի «Ի՞նչ է ուզում Բաքուն, ինչո՞ւ է Անկարան լուռ և ի՞նչ է լինելու հիմա» վերնագրով հոդվածը։ Այդտեղ անդրադարձ է արվել հայ-թուրքական սահմանի բացման հարցին Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության համատեքստում, փոխանցում է Ermenihaber.am-ը:

Հեղինակը նշել է, որ 2009-ի հայ-թուրքական կարգավորման փորձից հետո Բաքուն Թուրքիայում տնտեսական ու քաղաքական մեծ ներդրումներ է իրականացրել՝ նպատակ ունենալով մեծացնել ազդեցությունն իշխանությունների վրա և կանխել առանց իր լիակատար համաձայնության նման նախաձեռնությունների կրկնությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանն այսօր Թուրքիայում ազդեցիկ լոբբի ունի և նույնիսկ 2023-ի ընտրությունների ժամանակ միջամտել է հօգուտ գործող իշխանությունների։

Հոդվածում ընդգծվել է, որ 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո Բաքուն վերանայել է արտաքին քաղաքական առաջնահերթությունները և այլևս չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերություններում հանդես գալ «սովորողի և ուսուցանվող երկրի» դիրքից։ Միաժամանակ հոդվածում նշվել է, որ Անկարայի զիջողական քայլերին զուգահեռ Ալիևը շարունակում է սրել իրավիճակը։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի հետ սահմանը բացելու հնարավորությանը՝ հոդվածի հեղինակը նման քայլի համար ներկա պահը համարում է ոչ նպատակահարմար է համարել՝ նշելով, որ այն կարող է լուրջ խզում առաջացնել Բաքվի հետ հարաբերություններում․

«Քանի որ Կովկասում առանց Բաքվի խաղաղություն չի լինի, Անկարայի նման դիրքորոշումը կարող է Բաքվին ավելի կոշտացնել Երևանի նկատմամբ և հետաձգել տարածաշրջանային կայունության նախագծերը»,- կարծիք է հայտնում հեղինակը։

 

Նրա գնահատմամբ՝ Անկարան պետք է ավելի լավ հասկանա Ադրբեջանի նոր արտաքին քաղաքականությունը, սակայն հետագա սրման դեպքում նաև Ալիևին հասկանալի ձևով հակազդի՝ հարաբերությունները խզման կետի չհասցնելով։ Այլապես Բաքուն կարող է նոր, անվերահսկելի ճգնաժամեր առաջացնել հատկապես ընտրություններին ընդառաջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ