Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Խորհրդարանական ընդդիմությունը, կողմ ըլլալով, դեմ է ԹՐԻՓՓ-ին. Էդգար Առաքելյան Զգուշացում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի, մինչև -4 աստիճան ցուրտ կլինի Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները. «Հրապարակ» Նոյեմբերի 4. Օրվա խոսք Շարունակվում է ամերիկյան ուժերի և բեռների լայնածավալ տեղակայումը Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ն չի փրկի Եվրոպան ռուսական հարվածներից. Փորձագետ Լեհաստանի վարչապետ Տուսկը լապտերներով զինված ռուսների ներխուժմանը Ջրային սադիզմի եւ կոմունալ ցեղասպանության երեւանյան սինդրոմ «Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների

Նիկոլն ընդդեմ «Իրավունք»-ի

Իրավական

Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Աննա Գևորգյանին և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ին հրապարակային հերքում տարածել իր և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ։ Հայցվորը պատասխանողներից՝ Աննա Գուրգենի Գևորգյանից և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ից, համապարտության կարգով պահանջում է բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։

Հայցապահանջի համաձայն՝ Աննա Գևորգյանը 2026թ. սեպտեմբերի 30-ին իր «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջերում, իսկ «Իրավունք թերթ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 5-ին՝ իր լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում, Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ տեղեկություններ են հրապարակել, որոնք հայցվորը համարում է զրպարտություն։

Մասնավորապես, հրապարակումներում նշվել է.

«Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել»։

«Քանի նրանք ապրում էին նույն տանը, Աննան պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել։ Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց ու հիմա արդեն սկսկել են իրենց կապիտալը Աննայի անունով դարձնելու գործընթացը»։

«Հայաստանում որևէ բան չեն ունենալու, հիմնական գույքն ու փողերը պահվելու են ԵՄ տարածքում»։

«Աննան արդեն Փարիզի կենտրոնում մեծ տուն է գնել, որի գինը 5,7 մլն եվրո է եղել»։

Հրապարակումներում անդրադարձ է եղել նաև Աննա Հակոբյանի՝ 2018-2020 թվականներին Շվեյցարիա կատարած այցերին։ Մասնավորապես, նշվել է, որ այցերը հիմնականում գաղտնի են մնացել, և անհայտ է եղել դրանց նպատակը։ Շվեյցարիայի բանկային գաղտնիքին անդրադառնալուց հետո հրապարակման մեջ տեղ է գտել նաև Կենտրոնական բանկի աշխատակցին վերագրվող հետևյալ խոսքը. «Եթե ուզում եք հասկանալ՝ ինչու է Աննա Հակոբյանը Շվեյցարիա գնում, նայեք դրամական հոսքերին»։

Հրապարակման մեկ այլ հատվածում նշվել է. «Տարբերությունը հսկայական է։ Հետաքրքիր է, թե Աննա Հակոբյանը այս փողերի քանի՞ տոկոսի հետ կապ ունի»։

Գործը մակագրվել է դատավոր Գայանե Մազմանյանին և դեռևս վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ