Խորհրդարանական ընդդիմությունը, կողմ ըլլալով, դեմ է ԹՐԻՓՓ-ին. Էդգար Առաքելյան Զգուշացում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի, մինչև -4 աստիճան ցուրտ կլինի Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները. «Հրապարակ» Նոյեմբերի 4. Օրվա խոսք Շարունակվում է ամերիկյան ուժերի և բեռների լայնածավալ տեղակայումը Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ն չի փրկի Եվրոպան ռուսական հարվածներից. Փորձագետ Լեհաստանի վարչապետ Տուսկը լապտերներով զինված ռուսների ներխուժմանը Ջրային սադիզմի եւ կոմունալ ցեղասպանության երեւանյան սինդրոմ «Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխություններ կլինեն

Հասարակություն

Կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր վերանայումները լինելու են միայն բարձրացման ուղղությամբ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ծրագրի հնարավոր դադարեցման վերաբերյալ հարցին։

 

Թորոսյանը պարզաբանել է, որ ծրագիրը կարգավորող կառավարության որոշումն ունի գործողության ժամկետ, և այժմ շրջանառվում է այն երկարաձգելու նախագիծը։

 

«Մենք հենց հիմա շրջանառում ենք այդ որոշումը առնվազն երեք տարով երկարացնելու որոշումը։ Այն պարզապես պետք է ունենա ժամկետ։ Եթե երեք տարի հետո որոշենք այնտեղ բաներ փոխել, դա լինելու է միայն բարձրացման ուղղությամբ»,– ասել է Թորոսյանը։

 

Նախարարի խոսքով՝ քննարկվում են նաև կենսաթոշակների բարձրացման տարբեր մոտեցումներ՝ հիմնական կենսաթոշակի ավելացման և հետվճարի գործիքի կիրառման հարաբերակցության տեսանկյունից։ Նա նշեց, որ հետվճարն ունի նաև անկանխիկ վճարումները խրախուսելու նշանակություն։

 

Անդրադառնալով ծրագրի շահառուներին՝ Թորոսյանը հայտնել է, որ հետվճարից օգտվողների թիվը հասել է 572 հազար 590-ի, իսկ ստացած հետվճարի միջին չափը կազմում է շուրջ 8200 դրամ։ Նրա խոսքով՝ ծրագրից օգտվողների թիվն ամեն ամիս ավելանում է։

 

Լրագրողները բարձրացրել են նաև առևտրի կետերում ՊՈՍ-տերմինալների հասանելիության հարցը։ Նախարարի գնահատմամբ՝ հետվճարի մեխանիզմն ինքնին պետք է խրախուսի խանութներին ապահովել անկանխիկ վճարելու հնարավորություն, քանի որ նման հնարավորություն ունեցող առևտրի կետերը մրցակցային առավելություն են ստանում։

 

Նշենք, որ կառավարությունը մտադիր է 2028 թվականից ներդնել կենսաթոշակների ինդեքսավորման մեխանիզմ՝ հաշվի առնելով գնաճը։ Դա նախատեսվում է իրականացնել կա՛մ հետվճարի համակարգի փոփոխության (բարձրացման), կա՛մ ուղղակի կենսաթոշակների ավելացման միջոցով, որպեսզի թոշակի միջին չափը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ