Կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխություններ կլինեն Նոյեմբերի 3. Օրվա խոսք Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրևային, Երևանում՝ առանց տեղումների եղանակ Թեւերներս կտրածա. Ինչից դժգոհ ՔՊ-ականները Ուկրաինական անօդաչուները զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի և Յարոսլավլի ուղղությամբ Դրանց սառը ցնցուղ է սպասվում. Ինչ է նախապատրաստում ՔՊ-ից հեռացվածը Վրաստանի նպատակը Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումն է. Վարչապետ Բրիտանիայի համար ավելի մեծ վտանգ է ոչ թե Չինաստանը, այլ` Ռուսաստանը. MI6–ի նախկին ղեկավար «Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին» «Փաստ». Ինչպես է ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին

«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր, Կոտայքի երկարամյա փոխմարզպետ Վասակ Վարդանյանը երեկ հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։ Նա ԵԿՄ նախագահ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի փեսան է, տեւական ժամանակ հավակնում էր մարզպետի պաշտոնին, սակայն ինչպես Միքայելյանին պատժեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը Վիլեն Գաբրիելյանին տալով, այնպես էլ փեսային «քցեցին» մարզպետ նշանակելով Ռոմանոս Պետրոսյանի կադրին Լիլիթ Ստեփանյանին: Փաշինյանը չցանկացավ, որ Միքայելյանի դինաստիան Կոտայքում ավելի ուժեղանա, որ նրա՝ պատգամավոր, որդու Հրազդանի քաղաքապետ լինելը բավարար է:

Մենք դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ եթե այլ անձ մարզպետ նշանակվի, Վասակ Վարդանյանը դիմում կներկայացնի։ Նա ՔՊ-ի հնաբնակներից է, դեռ ՀՀԿ-ի ժամանակ մասնակցել է Հրազդանի համայնքապետի ընտրություններին եւ ավագանիում տեղ գտել։ Պաշտոնից հեռանալու մասին հայտարարության մեջ նշել է, որ պատրաստ է փորձը, ուժն ու ջանքերը ներդնել այնտեղ, որտեղ կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ