Փաշինյանը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Euronews–ի «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին
ՄիջազգայինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 3–ին, աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին:
Նշենք, որ նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր. «Վաղվա միջոցառումը կազմակերպված է ոչ թե եվրոպական միության պաշտոնական մարմինների, եվրահանձնաժողովի կողմից, այլ Euronews հեռուստաընկերության կողմից։
Այո՛, Եվրոպական Միության ընդլայնման հարցերով գագաթնաժողովը տեղի է ունենալու Բրյուսելում, տեղի է ունենալու նոյեմբերին։ Սակայն, իրականում՝ նոյեմբերի 15-ին և 16-ին։ Եվրոպական ընդլայնման հարցերով պաշտոնական միջոցառմանը Հայաստանը հրավիրված չէ, դրան Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու։