Իսլամիստները փորձում էին պետական հեղաշրջում իրականացնել Ղազախստանում
ՄիջազգայինԻսլամիստները ծրագրում էին պետական հեղաշրջում Ղազախստանում։
Սահմանադրական կարգի բռնի տապալում ծրագրող զինյալների խումբ է ձերբակալվել Ղազախստանի արևմտյան Ատիրաու քաղաքում, հաղորդում է երկրի Ազգային անվտանգության կոմիտեն։
Խուզարկությունների ժամանակ անվտանգության ուժերը առգրավել են հրազեն, թմրանյութեր և արմատական կրոնական գրականություն։
Կասկածյալների կողմից կազմակերպված երեխաների և դեռահասների համար նախատեսված երեք գաղտնի կրթական կենտրոններ նույնպես լուծարվել են։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
