Նիկոլն ընդդեմ «Իրավունք»-ի Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ուկրաինան եռակողմ բանակցություններ կանցկացնեն նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում. Ուիտկոֆ Կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխություններ կլինեն Նոյեմբերի 3. Օրվա խոսք Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրևային, Երևանում՝ առանց տեղումների եղանակ Թեւերներս կտրածա. Ինչից դժգոհ ՔՊ-ականները Ուկրաինական անօդաչուները զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի և Յարոսլավլի ուղղությամբ Դրանց սառը ցնցուղ է սպասվում. Ինչ է նախապատրաստում ՔՊ-ից հեռացվածը Վրաստանի նպատակը Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումն է. Վարչապետ Բրիտանիայի համար ավելի մեծ վտանգ է ոչ թե Չինաստանը, այլ` Ռուսաստանը. MI6–ի նախկին ղեկավար

Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Այսօր՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ին, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հինադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին կոմպոզիտորի անունը կրող օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում՝ կոմպոզիտորի շիրիմի մոտ, նրա հիշատակը հավերժացնելու էին եկել երաժշտական և մշակութային հաստատությունների կոլեկտիվներ, անվանի մտավորականներ, Սպենդիարյանի արվեստի սիրահարներ։
 
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրիմին, իսկ ի նշան կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության շարունակականության, Երևանի թիվ 99 դպրոցի սաները, երաժշտության ուսուցչուհի Ագապի Մադոյանի ղեկավարությամբ, կատարեցին Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայից «Ասեղնագործ աղջիկների երգը»:
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ