Վիշապը քար առ քար քանդում է ավերակները. 4 նշան, որ նոյեմբերի 2-ը կօգնի նրանց հաղթահարել այն, ինչը թվում էր չափազանց մեծ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 1-ին Իրազեկում․ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ինչու էր դերասան Արտյոմ Կիրակոսյանը դողում բեմ բարձրանալուց առաջ Ինձ համար չափազանց կարեւոր է, որ Մոնթեի կերպարը չաղավաղվի․ հերոսի այրին փակագծեր է բացում Իմ արյան գնով եմ նկարում այս ֆիլմը. մեկնարկել են Նարեկ Ներսիսյանի «Հպում» սիրային դրամայի նկարահանումները Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության դեպք․ երեք կալանավորված կա Առաջիկա օրերին ցրտելու է 4-7 աստիճանով. շրջանների մի մասում սպասվում են անձրև ու ամպրոպ Չմտածված հայտարարություններով հնարավոր է միայն սրել իրավիճակը.Տնտեսագիտության դոկտորը ԵՏՄ-ից դուրս գալու մասին 5 տարի առաջ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած համայնքապետը այսօր գլխավորում է ՔՊ ցուցակը

Ինչու էր դերասան Արտյոմ Կիրակոսյանը դողում բեմ բարձրանալուց առաջ

Մշակութային

ԱՌԱՋՆԱԽԱՂ

Օրերս «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ նոր կատակերգության՝ «Բլեֆ»-ի առաջնախաղը, որին մասնակցում էին դերասանական մի ամբողջ աստղաբույլ։ Ներկայացման մեջ գլխավոր դերերից մեկը մարմնավորում է Արտյոմ Կիրակոսյանը։ Նրա հետ բեմում հանդես են գալիս Ագնեսա Շահնազարյանը, Քնարիկ Զաքարյանը, Տաթեւ Պետրոսյանն ու Արփինե Իսրայելյանը։ Ներկայացման բեմադրիչը Գարիկ Միրզոյանն է, պրոդյուսերը՝ Քրիստինա Հովհաննիսյանը։

«ՄԵՐ ԹԻՄԻՑ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԸՆԿՆՈՂԸ ԵՍ ԵՄ»

Առաջնախաղից առաջ՝ «Իրավունք»-ը հետեւել է կուլիսային տրամադրություններին։ ԱՐՏՅՈՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հուզմունքն անսահման էր, իսկ ապրումներն՝ անփոխանցելի։ Մեզ հետ զրույցում անկեղծացավ. «Լարված եմ: Շատ քիչ բեմական փորձ ունեմ ու վաղուց է եղել, երբ բեմում եմ խաղացել: Այս ամիսների ընթացքում հազար բան փոխվեց, բայց այդ ամենի միջով արժեր անցնել եւ մեր ուզած արդյունքը ստանալ։ Մեր թիմից խուճապի մեջ ընկնողը ես եմ: Խաղընկերներս թատերական մեծ փորձ ունեն, եւ իմ ամբողջ հույսն այն է, որ ինձ կօգնեն: Այս տարի ձմռանը նկարահանվում էի մի ֆիլմում, որտեղ ծանոթացա Նարեկ Դուրյանի հետո եւ մի քանի օրից ստացա այս ներկայացման հրավերը, ինչը շատ ուրախալի էր: Սիրեցի թատրոնի աշխարհը: Շատ տարբեր աշխարհներ են ֆիլմի ու թատրոնի աշխարհները: Կարծում եմ՝ վերջինը չի լինի»։

Դերասանն ընդգծեց, որ սցենարը կարդալուց հետո, հասկացել է, որ շատ բան կարելի է անել այս գործում։ «Ահագին ծիծղել եմ կարդալու ընթացքում: Վստահ եմ իսկապես արդյունք կտա այն եւ հանդիսատեսի կողմից կսիրվի», - ասաց Կիրակոսյանը։

Հարցին, արդյոք ավելի լուրջ կերպարում հնարավոր է նրան տեսնել, պատասխանեց, որ ամեն բան հնարավոր է:

«ԱՆԴԱԴԱՐ ՍՏՈՊ ԷԻՆՔ ԼԻՆՈՒՄ ՈՒ ՆՈՐԻՑ ՍԿՍՈՒՄ ԶՐՈՅԻՑ»

Ռեժիսորը` ԳԱՐԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ խոսելով ներկայացման ստեղծման մասին՝ ասաց, որ սկիզբը մեկնարկել են քաստինգով եւ ընտրել Ագնես-Արտյոմ զույգին․ «Տեսնելով, թե նրանք ինչպես են բեմում հասկանում մեկը մյուսին եւ ինչպես են խաղում ընտրությունը միանգամից կանգ առավ այդ զույգի վրա»:

Խոսելով բեմադրության ընթացքի մասին ռեժիսորը նշեց, որ այն իսկապես բարդ առաջ գնաց, քանի որ ծագում էին անձնական խնդիրներ ու ստիպված փորձերը կանգնեցնում էին:

«Անձնական խնդիրների պատճառով անդադար ստոպ էինք լինում ու նորից սկսում զրոյից: Սակայն վերջապես հավաքվեցինք եւ երեք ամսվա մեջ ավարտին հասցրեցինք այն: Արտյոմի հետ շատ հեշտ է աշխատել, քանի որ նա շատ պունկտուալ մարդ է: Պունկտուալությունն ինձ համար առհասարակ պրոֆեսիոնալիզմի առաջին կետն է»,-ասաց ռեժիսորը եւ իր խորհին շնորհակալությունը հայտնեց Նարեկ Դուրյանին՝ իրեն օգնելու հարցում թե՛ սցենարական, թե՛ բեմադրական մասով, նրան անվանելով ուսուցիչ: Ռեժիսորը հույս ունի, որ «Բլեֆ»-ը դեռ երկար կլինի բեմում:

«ՄԻԱՅՆ ՇԵՔՍՊԻՐՈՎ ՍԱՌՆԱՐԱՆԸ ՉԵՍ ԼՑՆԻ»

«Բոհեմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան եւ բեմադրիչ ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆՆ իր պրոֆեսիոնալ մոտեցմամբ, խորհուրդներով եւ հայրաբար դիտողություններով, օգնել է երիտասարդ ռեժիսորին կատարյալ լինելու հարցում: «Իրավունք»-ի հարցին արդյոք նա միշտ ճանապարհ է տալիս երիտասարդ ռեժիսորներին, վերջինս պատասխանեց.

«Ես հայրիկիցս եմ սովորել, որ երիտասարդներին պետք է միշտ հասնել, օգնել: Եվ դեռ շատ մեծ հարց է՝ ով ումից է սովորում՝ իրենք ինձնից, թե ես իրենցից: Սա եթե չեմ սխալվում, արդեն չորորդ ներկայացումն է, որ երիտասարդներն են անում: Այս ներկայացման ռեժիսորը` Գարիկ Միրզոյանը, եղել է իմ ուսանողը: Երբ պիեսը կարդաց, անմիջապես ասացի՝ արա՛: Ես միայն վերջում փոքր մասնակցություն ունեցա, թարմ աչքով շտկումներ արեցի», - ասաց Դուրյանը։

Խոսելով աշխատանքային դժվարությունների մասին՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ըմբռնումով է մոտենում, քանի, որ հասկանում է դերասանների զբաղվածության աստիճանը:

«Հրաշալի երեխեք են: Ուղղակի դժվարությունները նրանում են, որ բոլորը տասը տեղ են վազում, եւ դա մեղադրելու չէ, քանի որ մարդիկ պիտի ապրեն: Միայն Շեքսպիրով սառնարանը չես լցնի: Բացես սառնարանը, այնտեղից քեզ ասեն՝ բրավո, փակես սառնարանը, ասես՝ կշտացանք: Չէ՛, պիտի հաց ուտես»,- շեշտեց Դուրյանը:

Լինելով ուսանողների կողքին՝ նա մշտապես օրինակ է բերում իր կողմից սիրված ասացվածքը՝ «ով կրակի կարիք ունի, կրակը ձեռքով էլ կվերցնի»:

«Ոչինչ, թող սխալվեն, թող քիթները մի երկու անգամ էլ կոտրվի: Առանց դրա ոչ մի հաջողություն չի լինի: Եվ թող բոլոը լավ հիշեն, որ ճակատամարտ պարտվելով՝ պատերազմ չի պարտվի»,- իր լավատեսական խոսքով եզրափակեց Դուրյանը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ