Չմտածված հայտարարություններով հնարավոր է միայն սրել իրավիճակը.Տնտեսագիտության դոկտորը ԵՏՄ-ից դուրս գալու մասին 5 տարի առաջ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած համայնքապետը այսօր գլխավորում է ՔՊ ցուցակը Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները Բլոգեր «Գեորգիքսը» և «Առաջին լրատվականի» լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու, շանտաժի մեջ Ավարտեցինք COP17-ը՝ ՀՀ-ի և աշխարհի համար պատմական արդյունքով. ողջ գիշեր բանակցելուց հետո ընդունվեց 40 որոշում Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Մոլի ընդհանուր անվտանգությունը չի կարող փոխարինել կենսաչափական տվյալների հատուկ պաշտպանությանը Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. «Հետք» Հայազգի մարզիկը UFC-ում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին

Մոլի ընդհանուր անվտանգությունը չի կարող փոխարինել կենսաչափական տվյալների հատուկ պաշտպանությանը

Նոյեմբերի 1-ից հայկական անձնագրերը տպելու եւ տրամադրելու է ֆրանսիական «ՀայՓաս» ընկերությունը, ընդ որում ընկերության տվյալների կենտրոնները տեղակայվել են մոլերում։ Որքանո՞վ է այս իրավիճակում պաշտպանված ՀՀ քաղաքացու անձնական տվյալները եւ որքանո՞վ է իրավաչափ այդչափ կարեւոր փաստաթղթի տրամադրման գործընթացը իրականացնել մոլերի փաստացի «բուտիկներում» հարցի պատասխանը «Իրավունքը» խնդրել է մեկնաբանել հայտնի իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում նախադեպային վճիռների հասած փաստաբան Լեվոն Բաղդասարյանից.

-  Քաղաքացու անձնական տվյալների անվտանգությունը չի որոշվում շենքի ցուցանակով։ Այն որոշվում է օրենքով, իրական պաշտպանական միջոցներով և վերահսկողությամբ։
Նախ անհրաժեշտ է ճշտել հարցի փաստական կողմը։Պետական լիազոր մարմնի  Պաշտոնական պարզաբանմամբ,որքանով ինքս եմ հասկացել, «ՀայՓասը» Հայաստանում հիմնադրված ընկերություն է՝ միջազգային կոնսորցիումի մասնակցությամբ։ Մոլերում տեղակայված են քաղաքացիների սպասարկման գրասենյակները։ Իսկ տվյալների կենտրոնի բացման մասին ՆԳՆ հաղորդագրությունում նշվում է ընկերության գլխավոր գրասենյակը։ Հետևաբար, սպասարկման սրահն ու տվյալների կենտրոնը նույնացնելը և պնդելը, թե քաղաքացիների տվյալների շտեմարանները տեղակայված են «բուտիկներում»,  հիմնավորված չէ,իսկ
մասնավոր ընկերության ներգրավումն ինքնին անօրինական չէ։ Իրավական գնահատման համար վճռորոշ է՝ ո՞վ է որոշում անձնագիր տրամադրելու հարցը, ի՞նչ իրավական հիմքով է ընկերությունը մշակում տվյալները և ո՞վ է վերահսկում նրան։ ՆԳՆ պարզաբանմամբ՝ ինքնության հաստատումը, իրավական կարգավիճակի որոշումը և բնակչության պետական ռեգիստրի տնօրինումը մնում են պետությանը, իսկ մասնավոր գործընկերն իրականացնում է իրեն վերապահված տեխնիկական գործառույթները։ Այդ սահմանազատումը պետք է պահպանվի նաև գործնականում։
Իրավամբ,պետությունը կարող է պատվիրակել տեխնիկական աշխատանքը, սակայն չի կարող իրեն ազատել մարդու իրավունքները պաշտպանելու պոզիտիվ պարտականությունից։
ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածը երաշխավորում է անձնական տվյալների պաշտպանությունը՝ պահանջելով դրանց բարեխիղճ, օրենքով սահմանված նպատակով և պատշաճ իրավական հիմքով մշակում։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 19-րդ հոդվածն էլ նախատեսում է տվյալների անվտանգության ապահովման պարտականություններ։ Ուստի քաղաքացին պարտավոր չէ բավարարվել «ամեն ինչ պաշտպանված է» հավաստիացմամբ․ նա իրավունք ունի ստանալու  ֆուլ տեղեկություն իր տվյալների  պաշտպանության վերաբերյալ։
Ինչ վերաբերում է մոլերին՝ առևտրի կենտրոնում գտնվելն ինքնին գրասենյակը չի դարձնում ոչ իրավաչափ,բայց... այնտեղ պետք է ապահովվեն առանձնացված սպասարկում, փաստաթղթերի և էկրանների պաշտպանություն կողմնակի միջամտությունից վերահսկվող մուտք և պաշտպանված կապուղիներ։ Մոլի ընդհանուր անվտանգությունը չի կարող փոխարինել կենսաչափական տվյալների հատուկ պաշտպանությանը։
Այս պայմաններում պետական պատկան մարմնից ակնկալվում  են պաշտոնական պարզաբանումներ. ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ