Ովքեր են ներկա եղել Մհեր Արմենիայի հոր հոգեհանգստին ԱՄՆ-ն առաջարկում է ռուսական գազը վերադարձնել Եվրոպա Ուկրաինայի միջոցով. The Wall Street Journal ԱՄՆ-ն կարող է առաջիկա օրերին միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Նոյեմբերի 2․ Օրվա խոսք Նեթանյահուն պահանջում է նոր հարվածներ հասցնել Իրանին, սակայն Թրամփը դեռևս կողմ է բանակցություններին. Axios Կիեւում տագնապի համակարգը հայտարարել է քիմիական, միջուկային տագնապ եւ քաղաքում մարտերի մասին Զելենսկու ամբիցիաները վաղուց կտրված են իրականությունից. Յուլիա Մենդել Երկու տարում Մասկն ԱՄՆ ընտրությունների վրա ավելի շատ գումար է ծախսել, քան Ջորջ Սորոսն իր ողջ կյանքում Գերմանիայից ոստիկաններ են ուղարկվում Տուսկի ռեժիմն ուժեղացնելու համար Չինաստանը «ավիակիրներ սպանողի» մեկ հրթիռով ոչնչացրել է ամերիկյան ավիակիրը (Տեսանյութ)

27 տարի առաջ սկսվեց Գարեգին Բ-ի հայրապետական ծառայությունը

Թեմա

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է.

«27 տարի առաջ, Ամենակալ Աստծո ողորմությամբ եւ կամքով ու ընտրությամբ Ազգիս, Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վայելելով իր երանաշնորհ նախորդ Հայրապետաց՝ Տ. Տ. Վազգեն Առաջինի եւ Տ. Տ. Գարեգին Առաջինի, լիակատար վստահությունն ու վկայությունը, այլեւ ունենալով նվիրյալ ու բազմարդյուն ծառայության մեծ վաստակ ի պայծառություն Հայոց Եկեղեցու՝ հենց Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Հայրապետին շնորհվեց ծանր պատասխանատվությունն ու պարտականությունը հովվելու եւ առաջնորդելու հայ ժողովրդին ի Հայաստան եւ ի Սփյուռս։

Եվ այսօր կուզեմ վերստին հիշել մարգարեական խոսքերը Մեծն Հրանտ Մաթևոսյանի, որոնք նա ընծայել էր Վեհափառ Հայրապետին օծման և գահակալության առիթով. «Մեր այս արյունոտ մղձավանջի ժամին դժվար ուրախությամբ ուրախանալով Վեհիդ արժանավոր հայտնությամբ պայծառամիտ ու քաջակորով նախնիներիդ գահին, հանուն մեր ամենքիս և հանուն Քեզ երբեք չցանկալով, որ, Աստված մի արասցե, Քո տառապյալ նախնիներից շատերի նման մեն ու միակ դիմադարձողը մնաս մեր բոլոր պատուհասների,- հայ գրողների Քո համայնքը լիահույս է, որ իշխանական միտքդ պայծառ, քայլդ վստահ և աջդ կորովի է լինելու - գավազանդ խփելու ես Արարատյան այս սուրբ հողին, և գավազանդ հիմնասյուն է դառնալու մեր բոլորիս հայրենի տան, որ լույս ու ջերմություն, սեր ու վստահություն է հորդելու, որ վանելու, քշելու է կարմիր մղձավանջի այս ժամը իրենից հեռու, հեռու»:

Ամեն, եղիցի, եղիցի»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ