Տուսկը Լեհաստանի նախագահին մեղադրել է «ժողովրդավարությունը խաթարելու» մեջ
ՄիջազգայինՍահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին վարչապետ Դոնալդ Տուսկը մեղադրել է Կարոլ Նավրոցկիին, նախկին նախագահ Անջեյ Դուդային և «Իրավունք և արդարություն» կուսակցությանը օրենքի գերակայությունը խաթարելու մեջ։
Լեհաստանի վարչապետի խոսքով՝ օրինական ընտրված դատավորներին խոչընդոտել են սկսել իրենց աշխատանքը, իսկ իրենց պարտականությունները կատարելու փորձերը ուղեկցվել են ճնշումներով և սպառնալիքներով։
Տուսկը նաև մեղադրել է իր հակառակորդներին ռուսական ինտերնետային բոտերի աջակցությամբ ժողովրդավարությունը ոչնչացնելու փորձերի մեջ։
Վարչապետը խոստացել է, որ Սահմանադրական դատարանը կգործի անկախ և օրենքին համապատասխան՝ ընդգծելով, որ նույնիսկ նախագահը իրավունք չունի միջամտել դատավորների աշխատանքին։
Ստանդերտ գլոբալիստակլան սխեմա է, երբ ամեն մի ապօրինություն «սարքում» են «դեմոկրատիայի խաթակում» եւ «Կրեմլի միջամտություն»: