27 տարի առաջ սկսվեց Գարեգին Բ-ի հայրապետական ծառայությունը Երևանում 3 անչափահաս տղաների ծայրահեղ ծանր վիճակում երեկ տեղափոխել են հիվանդանոց Թեհրանը գնել է ռուսական Սու-35 կործանիչներ Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ալաբամայի «Լեգիոն Ֆիլդ» մարզադաշտում կրակոցներ են տեղի ունեցել (Տեսանյութ) Ցյուրիխում ձախակողմյան արմատականները փողոցային անկարգություններ են սկսել Հարձակման է ենթարկվել տեղական «ԼՈՒԿՕՅԼ»-ի նավթավերամշակման գործարանը Մենք ժպտանք քեզ, դու՝ աշխարհին. Այսօր հայտնի փաստաբանի տանը տոն է Պուտինի հետ զրույցը շրջադարձային պահ էր Ֆինլանդիայի համար. Ստուբ ՀԴԲ-ն հայտարարում է, որ հյուսիսկորեացի հաքերները կոտրել են աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթային բորսան

Ռեզաի. Թեհրանը կփոխի իր միջուկային դոկտրինը, եթե պատերազմ սկսվի

Միջազգային

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ռեզաին հայտարարել է, որ Թեհրանը կփոխի իր միջուկային դոկտրինը, եթե պատերազմ սկսվի։

«Իրանցիները մեզ հարցնում են. ինչո՞ւ ենք մենք շարունակում հետևել նախորդ դոկտրինային, երբ նրանք հարվածում են մեր միջուկային օբյեկտներին։ Սա իրոք իմաստ չունի, եւ նոր պատերազմի դեպքում դա կփոխվի»։
Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է նաեւ, թե ինչ է քննարկել օրերս Իրան այցելած Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի՝ «Մեքքայի պայմանագրի» անդամ երկրների հետ.

«Թեհրանում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ չեն քննարկվել ո՛չ «Մեքքայի համաձայնագիրը», ո՛չ էլ Եմենի հարցը։ Բոլոր բանակցությունները կենտրոնացած էին այն բանի վրա, թե ինչպես կձևավորվի ապագա տարածաշրջանային կարգը»։

Որոշ լրատվամիջոցներ արդեն սկսել են տարածել հաղորդագրություններ այն մասին, որ Իրանը, իբր, պլանավորում է միանալ այդ ռազմական դաշինքին։ Ռեզային, ըստ էության, հաստատեց, որ Իրանը նման ծրագրեր չունի։ Իրանն ինքնին տարածաշրջանային գործոն է, համագործակցում է Չինաստան-Ռուսաստան ուղղությամբ, եւ ոչ թե ինքն է տարածաշրջանային այլ միավորների միանալու, այլ այդ միավորները պետգք է իրեն միանան՝ համապատասխան պայմաններով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ