«Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուսական կալանքից ազատ արձակված Սթիվեն Հաբարդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները ցանկալի ազդեցություն չեն ունենում Մոսկվայի վրա։
«Ռուսները ծիծաղում են այս պատժամիջոցների վրա։ Նրանք ծիծաղում են պատժամիջոցների վրա։ Դա խաթարում է մեր երկրի նկատմամբ հարգանքը», - ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նաև «հիմար մարդիկ» է անվանել նրանց, ովքեր նոր պատժամիջոցներ էին պահանջում Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունների ժամանակ։
Ըստ Թրամփի, Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ սահմանելը և միաժամանակ Պուտինից ամերիկացուն ազատ արձակելու խնդրանքը անտրամաբանական կլինի։
