«Իմն ա». Զիրոյանը թողարկում է այն երգը, որը ժամանակին նվիրել էր Իննա Խոջամիրյանին
Շոու բիզնեսԶիրոյանն անհամբերություն ու զարմանք է առաջացրել հերտևորդների շրջանում։ Դերասանը հայտարարել է «Իմն ա» երգի ու տեսահոլովակի ամբողջական թողարկամ մասին ու առաջացրել հետաքրքրության մի ամբողջ ալիք։
Բանը նրանում է, որ Զիրոյանի այս երգը տարիներ առաջ համացանցում տարածվեց Իննա Խոջամիրյանի ծննդյան օրը։ Այդ շրջանում դերասանները միասին էին ու նա այդ երգը կատարեց հենց Իննայի համար։
«Գիտեք՝ ինչքան եմ ման եկել այս երգը…. Տարեդարձից հետո շատ եմ փնտրել …»,-գրել է մեկնաբաններից մեկը։ Մյուսը հավելել. «Իննայի երգն ա»։
Հետևորդները միաձայն նշում են՝ չեն համբերում, թե երբ է երգը թողարկվելու։
Երգիչը հրապարակմանը կից հայտնել է, որ երգը հանրությանը կներկայացնի նոյեմների 1-ին՝ հավելելով. «Դե բռնվեք»։
https://www.instagram.com/reel/DfIAyxPx0sf/?vrfl=MTR4YzVvMTA0aDZtag==
